ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ . Հայաստան


ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Ջերմուկում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված` ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» «Ջերմուկ-2009» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: Ողջունելով շախմատիստներին ու հանդիսության ներկաներին` Նախագահ Սարգսյանն ասել է. - Այսօր մենք ավարտեցինք ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի ջերմուկյան փուլը: Կյանքում նույնիսկ ամենահետաքրքիր ու հաճելի պահերն ունենում են իրենց ավարտը: ... Այս մրցաշարը շախմատային տոն էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի շախմատասեր հասարակայնության համար: Ինչպես ասվեց, ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հետևում էին առաջնության ընթացքին: Շնորհակալություն եմ հայտնում ՖԻԴԵ-ին, անձամբ պարոն Իլյումժինովին, այստեղ ներկա ՖԻԴԵ-ի ղեկավարությանը` համագործակցության համար: Հաճույքով պետք է ասեմ, որ վերջին տարիներին մենք շատ արդյունավետ աշխատում ենք ՖԻԴԵ-ի հետ և պատրաստ ենք համագործակցության մակարդակը բարձրացնել: