Փակ լողազգեստով արգելվո°ւմ է


Փարիզի արվարձաններից մեկի լողավազանի հսկիչներն արգելել են մուսուլմանուհուն ջուրը մտնել` մարմինը համարյա ամբողջությամբ ծածկող լողազգեստով: Իսլամական համայնքի ներկայացուցիչներն այդ արարքը որպես խտրականության նշան են որակել և սպառնացել են մարզահամալիրի ղեկավարության դեմ դատական հայց ներկայացնել: Լողավազանի աշխատակիցներն էլ պնդում են, որ իրենք պահպանել են հրահանգի պահանջները, և դա հիգիենայի խնդիր է, այլ ոչ թե կրոնական ճնշում: Այս միջադեպը Ֆրանսիայում հերթական անգամ սրացրել է մուսուլմանուհիների արտաքին տեսքի խնդիրը: Դեռևս հունիս ամսին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել էր, որ խիջաբներն ու նմանատիպ հագուստները Ֆրանսիայում տեղ չունեն, և դրանք կրելը ոտնահարում է կանանց իրավունքները: