Փհենյանը դաժանորեն կպատասխանի


Հարավային Կորեայի տարածքում սկսված ամերիկյան ու հարավկորեական համատեղ զորավարժությունները տարածաշրջանում ապակայունացնում են իրավիճակը և արդարացնում Հյուսիսային Կորեայի «դիմադրության ուժերն» ամրապնդելու որոշումը. Կորեայի արտգործնախարարությունն այսպես է մեկնաբանել օգոստոսի 19-ին սկսված զորախաղերի որոշումը: ԿԺԴՀ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Փհենյանը «հետևելու է հարավկորեական ու ԱՄՆ իշխանությունների գործողություններին և պատասխան դաժան միջոցներ է ձեռնարկելու` ցանկացած սադրանքի դեմ»: - Համատեղ ռազմավարժությունները «քողարկում են հարձակողական խիստ վտանգավոր դիտավորությունն այն ուժերի, որոնք ձգտում են ցանկացած հարմար պահի զավթել ԿԺԴՀ-ն` այսպես կոչված` «Կորեական թերակղզին արտակարգ իրավիճակի նախապատրաստելու» պատրվակով միջուկային հարված հասցնելով,- նշված է հայտարարության մեջ: Վիլնյուսի մոտ գաղտնի բանտեր չեն եղել Լիտվայի Արտգործնախարարությունը հերքել է ամերիկյան լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությունը, թե իրենց հանրապետությունում գործել է ԿՀՎ (ՃՀձ) գաղտնի բանտ, ուր մեկուսացվել է «Ալ Քաիդա»-ի վերնախավը: - Լիտվայի ԱԳՆ-ն հերքում է այդ հերյուրանքները` իբր Լիտվայի տարածքում եղած ԱՄՆ-ի գաղտնի բանտերի մասին,- ասել է գերատեսչության մամլո խոսնակ Ռոլանդես Կաչինսկասը: Այս լրատվությունը տարածել է ամերիկյան ABC New հեռուստաընկերությունը` վկայակոչելով «ԿՀՎ նախկին աշխատակիցների», ովքեր ցանկացել են անհայտ մնալ: Իսկ նորությունների ծառայության ինտերնետային կայքը հավաստիացրել է, որ լիտվական կողմը ԿՀՎ-ին հատուկ շինություն է տրամադրել` Վիլնյուսի արվարձաններից մեկում, ուր մինչև 2005 թ. պահվել են «Ալ-Քաիդա»-ի 8 մարտիկներ: