Ամենաազդեցիկը` Ուկրաինայում


Հեղինակավոր "ԽՏՐՐպրտՏվՊպվՑ" շաբաթաթերթի հավաստմամբ` Ուկրաինայի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը գլխավորում է Յուլյա Տիմոշենկոն: «Թոփ-100» ամենամյա վարկանիշային հարցումների արդյունքներով վարչապետուհին երկու անգամ անընդմեջ զբաղեցնում է առաջին հորզիոնականը, որը նախկինում «պատկանել» է միայն երկրի էքս նախագահ Լեոնիդ Կուչմային: Երկրորդ հեղինակությունը միլիարդատեր Ռինատ Ահմետովն է, ում համարում են ամենահարուստն` Ուկրաինայում: Դոնեցկցի այս ձեռնատիրոջը նույնպես հաջողվել է պահպանել անցյալ տարվա դիրքերը` վարկանիշային ցուցակում: Առաջին եռյակը սահմանափակում է Տարածաշրջանների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանոկովիչը: "ԽՏՐՐպրտՏվՊպվՑ"-ը նրա մասին գրում է, որ նա «կարողանում է համբավ վաստակել` ոչինչ չանելով»: Անցյալ տարի Յանուկովիչը 5-րդ ազդեցիկն է եղել, և այս հորիզոնականում հիմա նրան փոխարինել է մյուս Վիկտորը` երկրի գործող նախագահ Յուշչենկոն: Սրան էլ նախորդում է դնեպրոպետրովսկցի մեկ ուրիշ Վիկտոր` գործարար Պինչուկը: Քաղցկեղը կարող է բուժելի դառնալ Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են քիմիական միացություն, որը խոչընդոտում է քաղցկեղի տարածումը շարակցական հյուսվածքներում: Հետազոտությունների արդյունքում բժիշկները եզրահանգել են, որ սալինոմիցինի միացությունը մեկուսացնում է չարորակ գոյացությունը` կանխելով դրա տարածումը դեպի այլ օրգաններ: Մկների վրա կատարած լաբորատոր փորձերով գիտնականները հետազոտել են 16 հազար քիմիական միացություններ և ապացուցել, որ սալինոմիցինն ավելի քան 100 անգամ արդյունավետ է` քան պակլիտասելը, որը ներկայումս օգտագործվում է կաթնագեղձի քաղցկեղի բուժման նպատակով: Հետազոտողները առանձնացրել են ևս մի քանի այլ միացություններ, որոնք նույնպես կարող են կանխել քաղցկեղի տարածումը: Սակայն դեռևս անբացատրելի է մնում, թե ինչ սկզբունքով է ներգործում սալինոմիցինը: