Ակա°նջ դրեք ավերակների թառանչին


«Սեփական կամք գոյություն չունի, գոյություն ունի միայն Դրսի կամքի ուրվագծումը քո մեջ, որն էլ ներկայացնում ես որպես սեփական»£ Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ Էլեգիկ երաժշտության հնչյուններով բեմի կիսախավարում ասես ինքնաբերաբար վեր սլացող ծակոտկեն լաթից անդին բազմեցված ցնցոտիածածկ մահիճը շուտով կորսված բնօրրանի, օրորոցի խորհրդանշական իմաստ է ձեռք բերում, երբ իրար հետևից հայտնվում են Գուրգեն Խանջյանի «Ավերակների պահակները» պիեսի ներկայացման (բեմադրիչ` Ռոման Մատիաշվիլի) հերոսները£ Հնաոճ անձրևանոցով ու լայնեզր գլխարկով խեղճուկրակ մտավորական հիշեցնող (Ֆելիքս Խաչատրյան) առաջինի դատարկ գրպանները շուռումուռ տալով անհանգիստ անցուդարձը այս անշուք տեղանքում, հասկանալի է դառնում, երբ աթոռի նստատեղից սարքված ցածրիկ անվասայլակը ձեռքի վարժ շարժումներով առաջ մղելով` բեմ է ներխուժում ալեխառն մազ¬մորուսով անխնամ ծերուկը (Ռոման Մատիաշվիլի)£ Վերջինիս հանդեպ չես հասցնում խղճահարվել. մեջքին կապած զուգարանակոնքը մի կողմ դնելով` աշխույժ ոտքի է կանգնում` ցրելով ծնկներից անդամահատված լինելու ցավատանջ խաբկանքդ£ Օրվա իր «ձեռքբերումի» վրա նստած` հետը բերած լրագիրն է բացում` ծխախոտի սպասող կարծեցյալ մտավորականի հետ ծավալած «քաղաքական» զրույցով անմիջապես բացահայտելով իր, զրուցակցի և տեղանքի միջև եղած կապը£ Մուրացկանության հանրածանոթ դրսևորումներից այս մեկի կենսահենք համոզչականությամբ Ռոման Մատիաշվիլու մարմնավորած Մացիկի կողքին բեմի ու կյանքի անզուգական ընկերուհու` Մելանյա Բարսեղյանի Լուսոյի երևալով (անխնամ սանրվածքով, վզից մի մեծ տիկնիկ կախած, ձեռքին` սգո կիսաթոշնած ծաղկեզամբյուղ), հստակվում է ներկայիս ծայրաբևեռ հասարակական կեցության հետնախորշի «բնակիչի» հավաքական նկարագիրը£ Համակողմանի գունեղացման հասցվում Սիրակ-Խաչատր յան, Մացիկ¬Մատիաշվիլի, Լուսո-Բարսեղյան օրգանական եռամիասնությամբ£ Միաժամանակ վիրահայոց թատերախմբի երեք հիմնասյուներից յուրաքանչյուրը առանձնանում է խաղացած կերպարը մարդացնելու անհատական երանգապնակով£ Լուսո-Բարսեղյանը պատկերավոր ներկայացնում է կարմիրի փոխարեն լուսացույցի կանաչ լույսի տակ կանգնած շքեղ մեքենայի տիրոջից «ջան գյուլում» ասելով ստացած 500 դրամի ու նրա «նանարի» ընծայած ամերիկյան թանկարժեք ծխախոտի պատմությունը£ Մի հացի փող մուրալ չհաջողեցնող, աղբամանների «պեղումներով» բավարարվող Մացիկ¬Մատիաշվիլուն Սիրակ¬Խաչատրյանը «վարպետության» դաս է տալիս, որի յուրացմանը մասնակցում է հանդիսասրահը£ Ծիծաղահորդ զավեշտախաղը նոր նրբիմաստներով է համալրվում, երբ այդ թունդ իրարանցման պահին սողեսող հայտնվում է բեմառաջքում «աշակերտի» «առաջխաղացմանը» ակնդետ հետևող Սիրակ-Խաչատրյանի ոտքերի արանքում զինվորական համազգեստով մեկը (Գագիկ Մելքումյան), հեռադիտակով ուշի¬ուշով զննում իրադրությունը և իրեն տվյալ տարածքի պահակ հռչակում£ Նոր հասարակական համակարգի մղձավանջային էությունը ծաղրանկարային երբեմն սարկաստիկ բեմավորմամբ կենդանանում է սրընթաց գործողությամբ, բնութագրական լակոնիկ արտահայտությունների ենթատեքստի ցայտուն շեշտադրությամբ£ Կոնտուզիահար հաստակող զինվորականի «զորավարժանքին» ակամա ենթարկվող եռյակի առօրյա տաղտուկը յուրովի իմաստավորվում է` զավեշտախառն իրադրություններից պոռթկացող ծիծաղում ահագնանում է մեր կյանքի դրաման£ Իրականությունը «հաստատվում» է բեմի վրա սկսած այն պահից, երբ մոլագար ինքնակոչ Պահակ-Մելքումյանը անզիջում «սկզբունքայնությամբ», նախ, պարզում է ինքնաստեղծ «կամավորական» ջոկատի` ապագա «կատաղի» բանակի օրինակելի «միջուկի», ինքնությունը£ Երբեմնի ինժեներ¬երկրաբան Սիրակ Բաբայանը բիզնեսում տունը տանուլ տալով ու կնոջից լքվելով է բնականոն կյանքից օտարվել£ Լյուսյա Հակոբյանցը` հեղաբեկումնային ալիքի տարերային հորձանքով բնավեր փախստական է դարձել£ Մացիկը Սպիտակի երկրաշարժի փլատակներում ապրած ողջ կյանքն է թաղել ու ոչինչ չի հիշում 88¬ից այն կողմ, նույնիսկ` իսկական անունը£ Փարատվում է հռետորական զարմանքը` որտեղի՞ց հայտնվեցին մուրացկանության տարատեսակները£Նաև` երկմտանքը, թե ինչպես թափառական անտունի դարձավ ժողովրդի մի ստվար զանգված, իբր ներքուստ ըմբոստանալով` Դրսի կամքին ինքնահոժար ստրկացավ առանց լուրջ ընդվզման£ Մեր ժամանակների մետամորֆոզները լիարժեքանում են «ավերակների բնակիչներին» հյուրընկալված երբեմնի կրկեսային ակրոբատ նորօրյա մարմնավաճառուհով (Անժելա Ղազարյան) և «ազատ» մոդեռնիստ արվեստագետ` «հեռավոր ու սխալ ժամանակներում սոլֆեջիոյի ուսուցիչ», Օրփեոսով (Ռոմեո Մուրադյան)£ Խորաթափանց քնարական երաժշտական (Վալերի Ամիրաղյան) լեյտմոտիվով ուժգնանում է հոգևոր ավերակներից հառնող աղեկտուր թառանչը արդի իրականության պամֆլետային թատերակտավի ամբողջացմանը զուգընթաց£ Կատակերգականի առերևույթ գերակայությամբ` աննկատ դրա շղարշով քողարկվող ողբերգությունն է խորացվում: Հատկանշական է Օրփեոս-Մուրադյանի ակնթարթային վերհուշը Սպիտակի փլատակների առջև վշտից քարացած Սերոբին Մացիկ¬Մատիաշվիլու բոմժատիպարում ճանաչելիս: Մոլագար զինվորականից ինքնակոչ պահակության ղեկը փոխանցվում է իր «աստեղային ժամը» կորամեջք հարմարվողականությամբ նենգասլաց նախապատրաստած մտավորականին£ «Տվեք ինձ պահակակետ,¬ հոխորտում է ավերակված կյանքի նորահայտ Պահակը` Սիրակ Բաբայանը, - և ես կարգի կբերեմ համատիեզերական քաոսը»£ Սկսվում է նոր «զորավարժանքը» նույն Դրսի կամքով միևնույն շարքում հայտնված մյուս բոլորի, նաև` ապշահար նախկին Պահակի£ Գալիս են «սպիտակ» ջարդի ժամանակները... Այլևս փախչելու տեղ չունեցողները «կամավորական» նոր ջոկատ են կազմում… Արդի հայ գրական արձակում սյուրռեալիստական¬աբսուրդիստական շաղախով, նատուրալիստական երբեմն չափազանցված մտահայեցակետով յուրաստեղծ աշխարհով հաստատված Գուրգեն Խանջյանի «Գերեզմանատան երգչախմբով» (բեմադրիչ` Արմեն Բայանդուրյան) նրա երկերի կենսափիլիսոփայության հոգեբանական խորքերն անվրեպ պեղելու ունակությունը վիրահայոց թատերախումբը վերստին հաստատեց «Ավերակների պահակներով»£ Ռաֆայել Ջրբաշյանի ռեժիսորական արվեստանոցում մասնագիտա ցած, Կապանի թատրոնում եռամյա գեղարվեստական ղեկավարությամբ, անպատիժ վաճառված «Փոսի» հիմնադիր «շինջոկատում» և «աստանդական» կարգավիճակում` Թբիլիսիի հայկական հարազատ թատրոնում այլազան դերակատարումներով ու մոտ չորս տասնյակ բեմադրություններով բազմաշերտ թատերաիմաստություն ձեռք բերած Ռոման Մատիաշվիլին, ով Թափառականի կոլորիտային դերակատարմամբ անմիջական մասնակիցն էր եղել «Երգչախմբի», հնարամտորեն զարգացրել է «Ավերակների» իր բեմադրության մեջ նախորդում արծարծված գլխավոր թեման£ Միաժամանակ հաջողությամբ մարմնավորելով «հատակի» մարդու նոր բեմատիպար` Մացիկ¬Սերոբին£ Հազվադեպ է պատահում, որ պահպանվում է համաչափությունը բեմադրական ու դերասանական աշխատանքների նույնարվեստ մեկտեղման£ Մատիաշվիլու պարագայում, կարծում եմ, սեփական երկպլան կարողությունների հղկվածության որոշակի երաշխիք է վարպետ մանկավարժի թեզին գործնականում հետևելը. «Ռեժիսոր կարող եք չդառնալ, բայց լավ դերասան` պարտավոր եք»£ Այդ երաշխիքի գլխավոր հաղթաթուղթը համատեղ կյանքով ու երկարամյա ստեղծագործական դաշինքով գտնված զուգախաղն է Մելանյա Բարսեղյանի հետ£ Աճեմյանական առաջին թատերաստուդիայում սրբության սրբոց Մայր թատրոնում բնատուր շնորհը կռած ու կոփած դերասանուհին, ով կարողանում է ներանձնավորվել ստանձնած յուրաքանչյուր դերի մարդկային նկարագրին, «Երգչախմբային» ծերացող Պոռնիկի կողքին «Ավերակների պահակներ»¬ում ստեղծում է մայր հայրենիքում փախստականի կարգավիճակով անարժանապատիվ գոյությունը քարշ տվող Լուսոյի կերպարը` ժողովրդական բանահյուսության սեփական գանձարանով, ցայտուն արտիստական արտահայտչամիջոցներով£ Ինչպե¯ս է շորորալով բեմ մտնում` խաղացած կերպարի կոլորիտային արտաքին կաղապարում անբռնազբոսիկ տեղավորված, թախծում և զվարճանում, վայրկենական ճկունությամբ մերթ մանկամիտ ու խոցելի նազելի կին է ներկայանում, մերթ ցանցառավուն խեղկատակ, մերթ տառապյալ բարի հայ մերիկ£ Երգեցիկ ձայնի ելևէջումներով, աշխույժ դիմախաղով նրբորեն լրացնում է իր Լուսոյի մարդկային նկարագիրը` երբեք ծիծաղելի չդարձնելով£ Սունդուկյանական բարձրարվեստ «դպրոցի» կարոտն ես առնում աճեմյանական "ՎՈրրՏՉՍՈ"-ների երևելի «ակադեմիա» անցած դերասանուհու մանրակրկիտ ձևավորված Լուսոյից£ Մտաբերելով նախորդ հյուրախաղերից մտապատկերումս դաջված Ջոնիի գորովագութ տատիկին (Վ. Սարոյան, «Իմ սիրտը լեռներում է») և Նարեկացու խորախորհուրդ «Մատյանի» ողջ հոգեցունց մենաներկայացումը` գոհունակություն եմ ապրում Մելանյա Բարսեղյանի անշփոթելի անհատականության նոր բեմածնունդին անմիջականորեն հաղորդակցվելով: Նրա Լուսոյից ճառագող կենսալիցքերով է, որ առավելագույնս մարդկային ջերմությամբ է հագենում ավերակների անկյանք տաղտուկը` հոգեկան անդորր պարգևելով մարդկային օրինավոր կերպարանքը կորցրած բոլոր ներկաներին, ում հոգու խորքում անթեղված մնացել է գեթ մի մանանեխի հատիկի չափ անապական անկյուն£ Սեփական կենսափորձով խմորված ներքին կուտակումներով հարստացնելով Խանջյանի պիեսի գլխավոր ասելիքը, իր բեմադրամտահղացման շուրջ համախմբելով ներկայացման փոքրաթիվ դերասանախմբին` Ռոման Մատիաշվիլին առանց պլակատային հռետորականության քաղաքական պամֆլետի, բազմիմաստ թատերաառակի հնչողություն է հաղորդել «Ավերակների պահակներ»¬ին£ Անկախական թոհուբոհում բոմժակենցաղ գոյատևման դատապարտված մարդկանց հավաքական կերպարի զվարթաշունչ թատերայնացմամբ կենսավեր փալատակներում մնացած հոգևոր արժեքների փրկության հանապազոր անհրաժեշտությունը սրել£ Եթե ականջ դնեք ավերակներից լսվող թառանչին, ուրեմն դեռ կարող եք լավ կյանքի հույսեր փայփայել` մարդու Մարդացմամբ նախևառաջ, կարող եք թոթափվել անկախական թմբիրից ու սրաչք ճեղքել նոր ժամանակների մղձավանջի թանձրացող մառախուղը£ Լսո՞ւմ եք. ակա°նջ դրեք աղեկտուր այդ թառանչին, քանի դեռ կարելի է ուղեցույց այդ ձայնով անսխալ վեր հանել մարդկային մնայուն արժեքները դրանց խորխորատներից£ Հակառակ դեպքում` իրավիճակը բոլոր «դիտակետերից» էլ նույն անմխիթար պատկերն ու բովանդակությունը մշտապես կունենա:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ