Աճպարարը` մեղսագործ


Ճանաչված աճպարար Դեյվիդ Կոպպերֆիլդի դեմ մեղադրանք է հարուցված` բռնաբարության հոդվածով: Ու թեև շոումենի փաստաբանը հերքում է, սակայն 22-ամյա մոդելուհին (նրա անունը չի նշվում` հետաքննության գաղտնիությունը պահպանելու համար) պնդում է, որ ճանաչված ձեռնածուն 2007 թ. իրեն հրավիրել է իր սեփական կղզին, որտեղ էլ իր դեմ կատարել բռնաբարության բնույթի մի շարք գործողություններ: - Ես նստել էի Դեյվիդի սենյակում ու հեռուստացույց էի դիտում: Իսկ նա նետվեց ինձ վրա և բռնաբարեց,- հայտարարել է տուժողը:- Ու այդպես` մի քանի անգամ: Աղջիկը ոստիկանությանը բողոքել է, որ Կոպպերֆիլդը սպառնացել է սպանել իրեն, եթե չստանա ուզածը: Նրան թվացել է նաև, որ իր հետ արյունոտ հաշվեհարդարի դեպքում ոստիկանությանը չէր հաջողվի հանցանշաններ գտնել. չէ՞ որ արդեն մեկ անգամ աճպարարը կարողացել է թաքցնել Ազատության հուշարձանը: Դեյվիդի փաստաբանն էլ հայտարարել է` - Այս աղջկա ուսերին ծանրացած է խաբեության երկար պատմություն… Նա արդեն մի քանի անգամ ստել է` երդվելով հանդերձ, ինչի պատճառով մի քանի մարդ բանտարկվել է կեղծ մեղադրանքներով: Այս տիկինը պարզապես ունակ չէ ճիշտ խոսել: Այդ ամենը հորինվում է իմ պաշտպանյալից դրամ շորթելու նպատակով: Դժբախտաբար, իր վարքագծով նա միայն վնասում է այն կանանց, ովքեր իսկապես բռնաբարության զոհ են դարձել և օգնության կարիք ունեն: - Խե¯ղճ աղջիկ. համ հեռուստացույց թույլ չեն տվել նայել, համ էլ` ոնց որ թե փող էլ չեն տալու: Համաշխարհային նոր արժույթ ՌԴ նախագահ Դմ. Մեդվեդևը լրագրողներին ցուցադրել է «Մեծ ութնյակի» գագաթաժողովում նվեր ստացած միջազգային նոր արժույթի նմուշ: Այդ նմուշօրինակը կոչվում է «Միջազգային արժույթ»: ՌԴ նախագահը լրագրողներին առաջարկել է զննել և նույնիսկ շոշափել այն: Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ կարժենա այդ մետաղադրամը և Մեդվեդևը պատրաս՞տ է այն փոխանակել, երկրի ղեկավարը պատասխանել է ժպիտով. - Ես պատրաստ չեմ այն ձեզ հետ փոխանակել, որովհետև չգիտեմ այս արժույթի իրական արժեքը: Եթե իմանայի` գուցե նույնիսկ մտածեի այդ մասին: