Հակաճգնաժամային ապահովագրություն


Գալիք ամսից բրիտանացիները կարող են ապահովագրվել իրենց եկամուտների կրճատումից: Ապահովագրական այս նոր առաջարկը ներկայացրել է Salisbury Underwriting Services ընկերությունը, որը պատրաստ է աջակցել գործազուրկ դարձած և նույնիսկ ավելի ցածր վարձատրությամբ նոր աշխատանք որոնողներին (տեղեկացրել է Financial Times-ը): - Կատարում են աշխատանք, որի համար նրանց վճարում են ավելի քիչ, որովհետև նրանք ստիպված են վճարել իրենց նախկին ֆինանսնական պարտքերը,- ասել է Ընկերության տնօրեն Բիլլ Գրեհեմը: Եթե ապահովագրվածն աշխատանքից զրկվել է ոչ իր կամքով` Ընկերությունը հատուցում է նրա նախկին եկամուտների ցանկացած չափի տարբերությունը: Գրեհեմի խոսքերով` ապահովագրյալները ստիպված չեն լինի աշխատանք որոնել նախկին մասնագիտությամբ և վարձվել աշխատանքային լրիվ օրվա չափով: