ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐԸ
Մեծ Բրիտանիայում տարբեր հոդվածներով դատապարտվել են ռուսաստանցի մեծահարուստների զավակներ, 23-ամյա Օլեգ Իվանովը, 22-ամյա Նորայր Դավթյանը, 19-ամյա Արմեն Սիմոնյանը և 23-ամյա Գրիգորի Մելնիկովը: Նրանք բռնաբարել էին մալազիացի մի ուսանողուհու, ով խմած է եղել և չի զգացել, թե ինչ են անում իր հետ: Իսկ ահա բռնաբարության գործող անձերն իրենց հեռախոսով տեսագրել են կատարվածը, որն էլ հանդիսացել է մեղադրանքի գլխավոր առարկան: Ուշագրավն այն է, որ ուսանողուհին, ում բռնաբարել են, դատարանում վրդովմունք է հայտնել ոչ այն բանի համար, որ չորս հոգով են կատարել այդ գործողությունը, այլ` որ ինքն իր համաձայնությունը չի տվել, քանի որ վիսկի է խմել, որից հետո գլխապտույտ է զգացել: Ստացվում է, որ եթե նա վիսկի խմած չլիներ ու համաձայնությունն էլ կայացած լիներ, չէր բողոքի, որ չորս հոգի են եղել «գործող անձերը»: