Հա՞ որ...


Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այն հազվագյուտ պաշտոնյաներից է, ում հրաժարականի մասին տեղեկություններ ամենից հաճախ են տարածվում: Նա միգուցե արդեն իմունիտետ է ձեռք բերել նման լուրերի հանդեպ: Բայց պարզ է նաև, որ այս կամ այն պաշտոնյայի հրաժարականի մասին շատ է խոսվում` դրա անհրաժեշտությունից ելնելով: Գ. Խաչատրյանին պատկանող բիզնեսներից հերթականի բացահայտումը (ինչին շատ արագ հաջորդեց նրա հեռացման մասին լուրը), հավանաբար նոր ջուր լցրեց նրա հրաժարականն անխուսափելի համարողների ջրաղացին` էլ ավելի խարխուլ դարձնելով վերջինիս երերացող աթոռը: Ի վերջո, կատակ բան չէ Եվրոպայի սրտում` Ավստրիայում, շոկոլադի գործարան բացելը: Ամեն դեպքում, անհավատալի թվալու պատճառով կատակի նմանվող շոկոլադային պատմության քաղցրությունը Հանրապետության գլխավոր հարկահավաքը միգուցե այլևս լիարժեքորեն չհասցնի վայելել: Ինչպես ասում են` համը դուրս է գալիս, ու ՊԵԿ ղեկավարը պետք է որոշի` ի վերջո ինքը պետական պաշտոնյա՞ է, թե՞ գործարար: Շոկոլա՞դն է քաղցր, թե՞ պաշտոնը