ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ


Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է կարգ ու կանոն հաստատել նաև իր ղեկավարած կառույցում: Այս նպատակով աշխատասենյակներում տեսախցիկներ են տեղադրվելու, ինչը թեև քաղաքապետարանի աշխատակազմի կողմից ուրախությամբ չի ընդունվել, սակայն ընդդիմացողներ էլ չեն գտնվել: Ըստ տեղեկությունների` այս նորարարության հիմնական նպատակը ոչ թե կոլեկտիվի անց ու դարձը վերահսկելն է, այլ կոռուպցիոն դեպքերի իսպառ բացառումը: Հավաստիաց վում էր, որ այս եղանակով քաղաքապետը ձգտում է կանխել «երախտագիտական» ծրարների և նույնիսկ շնորհակալական կոնյակ-քաղցրավենիքի հոսքը քաղաքապետարան: