Ռուսաստանը ծրագրում է հետխորհրդային միություն


Արևմտյան որոշակի շրջանակներում, երևի, կա´ այսպիսի կարծիք կամ տպավորություն: Եվ իր վերջին խմբագրականներից մեկում մեծբրիտանական The Financial Times¬ը փորձել է հիմնավորել դրա հավանականությունը: Ուրբաթ օրը (օգոստոսի 19¬ին) լրացավ 20 տարին, երբ ՊԱԿ¬ը ներշնչվել էր հեղաշրջմամբ, որի նպատակը խորհրդային առաջնորդ¬բարեփոխիչ Միխայիլ Գորբաչովի տապալումն էր և նրան զինվորական գեներալների հանցախմբով, անվտանգության ծառայությունների ղեկավարներով ու կոմունիստական կուսակցական հետադիմական ներով փոխարինելը: Դա ապիկար արկածախնդրություն էր, որը պարտության մատնվեց 3 օր անց և վերջ դրեց կոմունիզմին: Ու միաժամանակ Խորհրդային Միությունը փլուզեց 15 անկախ պետությունների: 20 տարի հետո հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանը վերականգնում է իր ռազմական, դիվանագիտական և տնտեսական կշիռը: Այս միտումի բիրտ հաստատումը տրվեց 2008 թ., երբ Վրաստանի և Ռուսաստանի միջև պատերազմից հետո Կրեմլը ճանաչեց վրացական անջատողական տարածքներ Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը: Հիմա Ռուսաստանն անհամեմատ ավելի մեղմ ծրագիր է իրագործում` «ընդհանուր տնտեսական գոտու», որը ենթադրում է ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ շարժ` Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի տարածքներում: Բոլոր երեք երկրների համար ծրագիրը շահ է խոստանում: Ալ. Լուկաշենկոյի օրոք Բելառուսը խուճապի և խռովությունների մեջ հայտնվեց: Ֆինանսական աջակցության և էներգակիրների մատակարարումն օժանդակելու առումով այն կախման մեջ է Ռուսաստանից: Ժամանակի ընթացքում միասնական շուկան պետք է խթանի բելառուսական տնտեսության առաջընթացը: Բայց դա նաև կարող է ուղեկցվել Մոսկվայի կողմից ճնշումներով և վտանգել երկրի անկախությունը: Ղազախստանի համար նախագիծը հնարավորություն է տալիս ցրել վախը` «չինական զավթողականության» հանդեպ: Երկրում Չինաստանի աճող ազդեցությունն Ալմա-Աթայում բողոքներ էր առաջացրել 2010 թ.: Հետկոմունիստական Ռուսաստանը չի թաքցնում իր կարծիքը, որ նախկին ցարիստական և խորհրդային կայսրությունների ընդարձակ տարածքներն իր համար կենսականորեն անհրաժեշտ մարտավարական հետաքրքրություն են: Բայց, ինչպես ասում են ռուս պաշտոնյաները` եթե մաքսային միությունը Եվրամիության օրենքներին նման միավորող գծեր պարունակի` դա խոստումնալի կլինի` որ Մոսկվայից պետք չէ երկյուղել: Վերջին հաշվով` Ռուսաստանում ավելի ուժեղ և առողջ ժողովրդավարությունն ու քաղաքացիական կարգուկանոնը լավագույնս կարող են ամրապնդել հարևանների վստահությունը` նրա կողմից սպառնալիքի բացակայության առումով: