Կողոպտիչ¬ պահազորայինները


Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը թագուհու պահակախմբում խարդախներ, բռնացողներ, թալանչիներ և թմրամոլներ է հայտնաբերել: Պաշտոնական տեղեկատվությամբ` վերջին 4 տարիների ընթացքում Ելիզավետա 2¬րդի պահակախմբից 465¬ը դատապարտվել է ամենատարբեր հանցագործություն ների համար: Մասնավորապես, պալատական գվարդիայի ծառայողներն ընդհանուր հաշվով 685 ոճիր են գործել. ներառյալ բռնաբարություններ, կողոպուտներ, թմրանյութեր պահել և ծեծկռտոց: Միայն վերջին շրջանում 102 զինվոր կալանավորվել է քաղաքացիական և բանակային բանտերում: 363 հոգի, այդ թվում և արքայազն Հարիի բանակից, բռնվել է` հրեշավոր իրավախախտումների, 337¬ը` բռնության գործադրումով հարձակումների, 52¬ը` կողոպուտի համար: Թմրանյութեր պահելու 57, հանցավոր կերպով վնաս հասցնելու 54 և երթևեկության կանոնների խախտման 117 դեպքեր են արձանագրվել: Պալատական գվարդիան բաղկացած է 7 գնդից: Դրա պարտականությունն է Բուկինհեմսկյան պալատի և Ուայթհոլի պահպանումը: Ուշագրավ է, որ դատապարտված զինվորներից 101¬ն օրենքով չեն կարող զինծառայությունից տարկետում վերցնել: Փորձագետների կարծիքով` զինվորների մեծամասնության վրա բացասական մեծ ազդեցություն է թողել Աֆղանստանում նրանց անցկացրած կես տարին: - Բրիտանիայի Զինված ուժերի անձնակազմում ծառայում են երկրի լավագույն ներկայացուցիչները: Մեզ տրտմեցրել է այսքան մռայլ վիճակագրությունը,¬ ասել է ՊՆախարարության մամլո խոսնակը: