Աղջնակը ծիծաղում է անդադար


Մանկան ծիծաղը չի կարող հաճելի չլինել որևէ մեկի համար: Սակայն քլիվենդցի յոթնամյա Էննան ոչ միշտ է, որ իր ծիծաղով ուրախություն է արտահայտում: Փոքրիկը վերջերս բարդ վիրահատության է ենթարկվել. հեռացվել է նրա ուղեղի վրա առաջացած ուռուցքը: Վիրահատությունից առաջ բժիշկները նրա սարսափահար ծնողներին նախազգուշացրել էին, որ կարող են ամեն անսպասելի վիրահատական հետևանքներ առաջանալ: Սակայն ոչ մեկը չէր պատկերացնում, որ աղջիկը կարող է ծիծաղել ամեն առիթով ու անառիթ: - Երբ նա սկսում է ծիծաղել, ապա չի կարողանում դադարեցնել: Իհարկե, շատ հաճելի է լսել նրա ծիծաղն այն ամենից հետո, ինչին նա դիմացավ: Բայց մենք վախենում ենք, որ նրա մոտ շեղում է սկսվել. ախր բոլորովին նորմալ չէ անընդհատ ծիծաղելը: Վիրահատությունից հետո առաջին 3 շաբաթներին իմ ու ամուսնուս գլուխը ցավում էր` մշտական բարձր ծիծաղից,¬ պատմել է Էննա Ստեֆենսի 40-ամյա մայրը:¬ Երբ նա ծիծաղում է, մենք նույնպես չենք կարողանում մեզ զսպել: Նրա ուրախությունը վարակիչ է: Այս տարի հունիս ամսին աղջնակին ահավոր ախտորոշում են կատարել` գլխուղեղի ուռուցք: Շտապ վիրահատությունից հետո Էննան քիմիաթերապիայի 16-ամսյա կուրս է ընդունում: