Զանգվածային ցնցուղ


Անցյալ կիրակի 152 բրիտանացի միաժամանակ ցնցուղ է ընդունել Դերսետ կոմսության Բոուրնմուտ լողափին` գերազանցելով մինչ այդ ԱՄՆ¬ում գրանցված համաշխարհային ռեկորդը: Լողազգեստներով երիտասարդ տղաներն ու աղջիկները միաժամանակ լողացել են հասարակական ցնցուղի տակ` հենց լողափին: Երկու տարի առաջ նույնատիպ ռեկորդ էր սահմանվել ամերիկյան Իլինոյսա լողափին, բայց` լողախցում և 145 հոգու մասնակցությամբ: - Բոուրնմուտում հավաքված մարդկանց կարելի է ծափահարել նրա համար, որ չծուլացան գալ,¬ ասել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական իրավարար Էնն Օրֆորդը:¬ Հիմա զանգվածային ցնցուղընդունման ռեկորդը գերազանցված է: Շնորհավորանքներս` բոլոր մասնակիցներին: