Սև գոտի` 99-ամյա ճապոնուհուն
Սան¬Ֆրանցիսկոյի բնակչուհի Քեյկո Ֆուկուդան արժանացել է 10¬րդ աստիճանի ձյուդոյի սև գոտու: Մինչ Քեյկոն` այդ պարգևը հանձնվել էր ընդամենը 3 անգամ: Ձյուդոյի ֆեդերացիայի ողջ գոյության ընթացքում ճապոնուհին առաջին կինն է, ում շնորհվել է բարձրագույն այս պարգևը: Ռեկորդակիրն իր մանկությունն անցկացրել է Ճապոնիայում և դաստիարակվել` ինչպես բոլոր աղջիկները: Ձյուդոյի պարապմունքների գնալով` Ֆուկուդան յուրովի վերացրեց կանանց հանդեպ խտրականությունը: Իր հաջողություններով նա ապացուցեց, որ յուրաքանչյուրն ունակ է բարձր արդյունքներ նվաճել և ծանրագույն փորձություններ հաղթահարել` անկախ սեռային պատկանելությունից: - Ձյուդոն ինձ համար ամուսնություն է: Սա է իմ իսկական կոչումը,¬ արցունքների միջից ասել է Քեյկոն: Վերջին ժամանակներում աշխարհի տարբեր ծայրերից հաճախ է տեղեկատվություն հնչում` իրենց նվաճումներով երիտասարդներին չզիջող զառամյալների: Օրինակ, 82 տարեկանում իր առաջին պարաշյուտային թռիչքը կատարած տիկնոջ` առանց մարզումների մեկ օր անգամ ապրել չկարողացող 99-ամյա ճապունուհու խիզախություն ները շատերին կարող են վարակել: