Թագավորական բանկը սպասարկել է բեն Լադենին. 
Հետո՞ ինչ


Նույնիսկ թագավորական լինելու հանգամանքը չի փակել շահույթ ստանալու դրամատան ախորժակը: Երկու օր առաջ, հղում կատարելով Գերմանիայի իրավապահ մարմինների տրամադրած տեղեկատվությանը` WΖll Street JournΖl թերթը գրել է, որ Շոտլանդիայի թագավորական բանկը սպասարկել է ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ընտանիքի հաշիվները:

Պարբերականի տվյալներով` դեռևս անցյալ տարի Գերմանիայի մաքսային ծառայությունը բռնագրավել է երկու բեռնարկղ` այդ բանկի նախկին մասնաճյուղի փաստաթղթերով: Ձեռք բերված տվյալների մանրակրկիտ ուսումնասիրմամբ պարզվել է, որ ֆինանսական այդ կառույցի հաճախորդների ցանկում են երբեմնի թիվ 1 ահաբեկչի ընտանիքի անդամները (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Դրամատունն, իհարկե, փորձել է հերքել այս տեղեկատվությունը.

- Մենք երբեք չենք զբաղվել Ուսամա բեն Լադենի ֆինանսներով, ինչպես նաև երբեք չենք աշխատել նրա հարազատների հետ,- ասված է բանկի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Էականն այս պարագայում ահաբեկչի հարազատների հետ աշխատել-չաշխատելը չէ: Բա ո՞ւր մնացին օրենքների առջև բոլոր մարդկանց համահավասարության, մարդու իրավունքների սկզբունքները: Կա՞ որևէ պետություն, որն օրենքով ամրագրում է, թե հանցագործն ու նրա հարազատներն իրավունք չունեն բանկերում կապիտալ ներդնել, կամ` բանկերին արգելվում է ավանդ ընդունել նրանցից: Մանավանդ` խոսքը մարդկային ազատությունների ջատագով եվրոպական երկրների մասին է...