Է˜, դեռևս Հին Հռոմում...


Աշխարհի ամենահին մասնագիտության քրմուհիների կյանքը ոչ ժամանակն է փոխել, ոչ էլ տարածությունը:

Վերջերս հնէաբանները հայտնաբերել են հին հռոմեական տարբեր շինություններ, որոնց շարքում է մի տարածք, ուր ապրել են այն ժամանակի պոռնկուհիները: Սակայն առավել ցնցողը երբեմնի այդ կացարանից ոչ հեռու գտնվող նորածին երեխաների գերեզմանատունն է:

Մանրակրկիտ հետազոտություններից հետո հնագետները եզրահանգել են, որ պատահական կապերից ծնված իրենց երեխաներին սպանելը սովորական գործ է եղել հինավուրց պոռնկատան «աղջիկների» համար: Ի սկզբանե հերքվել է այն վարկածը, որ երեխաները կարող էին մահացած լինել դիցուք ինչ-որ համաճարակից. այդ դեպքում նրանք տարբեր տարիքի կլինեին, մինչդեռ բոլորը սպանված են եղել ծնվելուց անմիջապես հետո:

Իսկապես սարսափազդու «եղբայրական» այդ գերեզմանատանը հայտնաբերվել է երկու սեռերի մանկանց ավելի քան 100 կմախք: Դրանցից մի քանիսը գենետիկ նույն ծագումն ունեն, ինչը խոսում է է նրանց ազգակցական կապի մասին:

Նմանատիպ գտածո հայտնաբերվել է նաև Իսրայելում: 1988 թ. հնագետներն այստեղ ևս գտել են 100-ից ավելի նորածինների կմախքներ` այն տարածքում, ուր կուտակվում են Հին Հռոմի կոյուղաջրերը:

Հարկ է նշել, որ մանկասպանության այս պրակտիկան բավական տարածուն է եղել Հին Հռոմում. դա արգելվել է միայն մեր թվարկության 4-րդ դարում` քրիստոնեության դարաշրջանում (տեղեկացրել է FΖcte.ru-ն):