ԸՆԴԱՄԵՆԸ ՀԵՌԱՑԵԼ ԵՆՔ ԱՆԴՈՒՆԴԵԶՐԻՑ


Ընդամենը մի քանի ամիս առաջ տնտեսական ճգնաժամի հաղթահարումն այնքան անհավանական էր թվում, որ ներկայում հնչող վերականգնման ու առաջընթացի մասին այն ժամանակ մինչև անգամ երազել կարելի էր£ Միաժամանակ անվիճելի է նաև, որ այդքան երանելի ժամանակների գալստյանը դեռ ինչ¬որ ժամանակ սպասել է պետք` որքան էլ ակնհայտ լինի հայրենի տնտեսության անկումային շրջանի վերջնական հաղթահարման իրողությունը£ Այլ կերպ ասած` կարևորագույն հարցը լուծված է, գոնե վիճակագրական տեղաշարժն ակնհայտ է, և տնտեսությունն իր ոչ վաղ անցյալի «ժամանակավոր բնակատեղ»` անդունդեզրին բառի ուղղակի և անուղղակի իմաստով այլևս վերևից է նայում£ Դրական միտումներով հանդերձ, վերականգնման գործընթացն էլ իր հերթին է փաստում` նախորդ տարվա ֆինանսական արհավիրքի ներգործությունն այնքան հիմնավոր ու ընդգրկուն է եղել, որ նախաճգնաժամային իրավիճակի վերականգնումն անգամ տևական ժամանակ ու ջանքեր է պահանջելու£ Ասել է թե` տարվա անցնող ամիսներին վերագրվող 7,2 տոկոս աճը գոնե գործադիրի պարագայում որքան ոգևորող, նույնքան էլ պարտավորեցնող է, հակաճգնաժամային միջոցառումների շարունակականությունը` անխուսափելի£ Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի շարունա կաբար վերանայվող ու ավելի լավատեսական թվերով ներկայացվող տնտեսական աճի մասին կանխատեսումները միմիայն ոգևորությունը բազմապատկելուն պետք է միտված լինեն£ Ի վերջո չպետք է անտեսել, որ նահանջն սկսվել է երկնիշ թվից և ներկայիս 7,2 տոկոսանոց աճն ինչ¬որ առումով հարաբերական է, եթե չասենք` պայմանական£ Դիցուք, վիճակագիրները փաստել են, թե նշված տոկոսը ձևավորելիս նշանակալի դերակատարություն է ունեցել էլեկտրաէներգիայի սպառման աճը, որն արտահայտվել է 14,1 տոկոսով£ Կարելի է կարծել, որ մեր հանրապետությունում հոսանքի սպառման ծավալներն իսկապես աճել են թեկուզև այն իրողության շնորհիվ, որ նոր¬նոր ավարտվող ցուրտ եղանակներն ու ամիսներն են վիճակագիրների տեսադաշտում եղել£ Եվ հետո էլեկտրաէներգիայի «համբավը» բարձրացել է գազի ու նրա կատաղի նոր սակագնի կատարյալ «վարկաբեկման» արդյունքում£ Այսինքն, եթե նույն «եղանակային» հիմնավորմամբ առաջիկա ամիսներին հոսանքի սպառումն օբյեկտիվորեն նվազի, ապա այս պահին արձանագրվող 14,1 տոկոսն անխուսափելիորեն իր բացասական ազդեցությունն է ունենալու տնտեսության վերականգնման գործընթացի վրա£ Բավական տարօրինակ ու անհասկանալի է նաև վիճակագիրների արձանագրումները գյուղատնտեսության վերաբերյալ£ Անգամ ճգնաժամային 2009¬ի ընթացքում «անկում» ձևակերպումն այս ոլորտին չվերագրվեց, սակայն ինչպես հիմա է պարզվում, այն ընդամենը փոքր¬ինչ ուշացել էր£ Եվ եթե ապրիլին մարտի համեմատ ոլորտում աճ է արձանագրվել, ապա սեզոնայնության ներգործությունը բոլորովին էլ չի ենթադրում, թե գործերն այստեղ ցանկալի լինելու չափ լավ են£ Եվ այս առումով հարկ է վերստին ու ավելի շատ կարևորել բարեփոխումների հասցեականության անհրաժեշտությունը£ Այլապես ճգնաժամը կարող է նահանջել, բայց ընդհանուր առմամբ միայն£