ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ


Սուտը դարձել է ադրբեջանա-թուրքական տանդեմի անբաժանելի ուղեկիցը£ Նրա գոյությունը, գուցե պարզապես կենսական անհրաժեշտությո՞ւն է Ադրբեջանի և Թուրքիայի լինելիության համար£ Անցած շաբաթ մեր երկրի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն արդեն ստիպված, աշխարհով մեկ բարձրաձայնեց, որ Թուրքիայի իշխող` «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը ստում է£ Այդ «մեծապատիվ» այրը հայտարարել էր, թե Վաշինգտոնի և Մոսկվայի հետ Անկարայի բանակցությունների արդյունքում ծնվել է հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող նոր փաստաթուղթ, որով իբր` Ադրբեջանին պետք է վերադարձվեն «գրավյալ» տարածքներից Ֆիզուլիի ու Քելբաջարի շրջանները£ «Բացարձակ ստերը չեն մեկնաբանվում. դա բացարձակ սուտ է»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Արդեն սովորական են դարձել Ադրբեջանի կողմից տարածվող ստահոդ լուրերը£ Դա, թերևս, բացատրվում է պատերազմում կրած պարտության սինդրոմով£ Երևի Ադրբեջանում կարծում էին, թե կգտնվեն պետություններ, որոնք կհամագործակցեն իրենց հետ` Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սանձազերծելով£ Մի պահ այդ պլանները կարծես իրականանում էին, բայց հետո նույնիսկ հավատակից եղբայր մոջահեդներն էլ չկարողացան էշը ցեխից հանել£ Եվ Բաքվին ոչինչ չէր մնում անելու, բացի չիրականացող երազներով ապրողի նման ինքն իրեն ստերով մխիթարելուց£ Սակայն Անկարայի պարագայում, թերևս, խնդիրն ուրիշ է£ Ուրիշ է նաև այս երկրից հնչող ստերի քամին ու դրա ուղղվածությունը£ Տարածաշրջանում նեոօսմանիզմի գաղափարախոսություն որդեգրած Թուրքիայի բազմավեկտոր արտաքին քաղաքականությունն ուղեկցվում է Միացյալ Նահանգների ազդեցությունից դուրս գալու ձգտումներով, նաև Ռուսաստանի, հարևան Իրանի, ընդհանրապես մուսուլմանական և արաբական երկրների հետ նոր որակական հարաբերությունների կառուցմամբ£ Այդ են պահանջում երկրի շահերը£ Սակայն Թուրքիայի բազմավեկտոր, այլ կերպ ասած` կոմպլեմենտար քաղաքականությունը սպառնում է տարածաշրջանում ԱՄՆ¬ի դիրքերին£ Ուստի Վաշինգտոնն ամեն ինչ պետք է աներ` Անկարայի հավակնությունները զսպելու համար£ Այդ նպատակով անհրաժեշտ էր նրան առնչվող տարածաշրջանային դժվար լուծելի խնդիրների մեջ ներքաշել Թուրքիային£ Այդպիսին կարող էր լինել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը£ Իրականում հայ¬թուրքական հարաբերությունների նախագիծը Միացյալ Նահանգները դիտարկեց իբրև թուրքական տարածաշրջանային նկրտումները, տարածաշրջանում Անկարայի դիրքերի ամրապնդումն ու նրա ազդեցությունը խոչընդոտող հայկական գործոն£ Այդ նախագիծը, ինչպես պլանավորել էին դրա ճարտարապետները, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փոխարեն դրանք մղեցին հակադրությունների, փոխադարձ մեղադրանքների ու պահանջների հարթություն£ Այդ գործընթացի ազդեցությունն անմիջապես անդրադարձավ ամբողջ Հարավային Կովկասի վրա£ Միացյալ Նահանգները շահագրգիռ է հայկական գործոնի ակտիվացմամբ, քանի որ այն խթանում է Թուրքիայի ներքաղաքական հակասությունները` թուլացնելով երկրի արտաքին դիմադրողականությունը և այն կառավարելի դարձնելով£ Միևնույն ժամանակ, հայ¬թուրքական գործընթացում շահագրգռություններ ունի նաև Ռուսաստանը£ Վերջինս նույնպես ձգտում է թուլացնել Թուրքիա յին` նրան իր տարածաշրջանային (և ոչ միայն) էներգետիկ, տնտեսական նախագծերում ներառելու համար£ Սակայն, Թուրքիայի թուլացման հարցում նույն կողմնորոշումն ունենալով, այս քաղաքական կենտրոնները հակադիր են իրենց հետապնդած նպատակներով£ Եթե Ռուսաստանը փորձում է նվազագույնի հասցնել տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներկայությունն ու ազդեցությունը, ապա ԱՄՆ¬ը ջանում է խափանել իր համար անընդունելի` Մոսկվայի ծրագրածը£ Արևմուտք¬Թուրքիա¬Ռուսաստան եռանկյան գագաթների փոխհարաբերություններում, ինչպես տեսնում ենք, ուժեղանում, «սառեցրած» վիճակից արթնանում է հայկական գործոնը£ Մինչդեռ Հայաստանում ընդդիմությունը պնդում էր, թե հայ¬թուրքականի արդյունքում մինչև հիմա շահել է Թուրքիան` շրջանցելով ապրիլի 24¬ին Հայոց ցեղասպանության մասով ԱՄՆ¬ի կողմից հնարավոր ճնշումները և իբր հնարավորություն ձեռք բերելով որպես միջնորդ հանդես գալ ղարաբաղյան հարցում... Սակայն, հայ¬թուրքական գործընթացի այս փուլի ավարտը ՀՀ նախագահի` ապրիլի 22¬ի ուղերձով բոլորովին հակառակն է ապացուցում£ Հայաստանին հասցեագրված սպառնալիքներով, նախապայմաններ առաջադրելով և գործընթացի կեսից պայմանավորվածությունները խախտելով, Թուրքիան ձեռք բերեց միջազգային հարաբերություններում անվստահելի «պարտնյորի» իմիջ£ Իսկ սա լրջագույն արգելք է եվրոպական ընտանիքին մաս կազմելու ճանապարհին, ինչպես նաև տարածաշրջանային տերություն դառնալու, սեփական տնտեսական ծրագրերն իրականացնելու համար£ Բացի սրանից, հայկական գործոնը կարող է ստիպել Ռուսաստանին (որի հետ Թուրքիան նոր հարաբերություններ է փորձում ստեղծել) Հարավային Կովկասում միակ ռազմավարական դաշնակցի` Հայաստանի անվտանգության հանդեպ ուշադրությունը մեծացնել, ինչը կարող է վտանգել ռուս¬թուրքական երկխոսությունը£ Հ. Գ. Դժվար թե այս ամենը վրիպած լինի Անկարայի առաջնորդների, թուրք վերլուծաբանների աչքից£ Իհարկե, Թուրքիայում գիտակցել են, որ հայ¬թուրքական հարաբերությունների կարգավորման` տարածաշրջանային¬աշխարհաքաղաքական այս մեծ խաղի առաջին փուլում իրենք ձախողվել են£ Բայց գնացքն արդեն շարժվել է, և նրա ընթացքը կանգնեցնել այլևս հնարավոր չէ£ Սա Թուրքիայում հասկացել են` հաստատ£ Եվ գուցե այդ հանգամանքով էլ պայմանավորված` ներքին խուճապ են ապրում` շարունակելով սխալներ գործել և ադրբեջանցի արյունակիցների վատ օրինակով` բացարձակ ստեր հորինել£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ