ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ժողովրդի խոսք ու զրույցից Մեր իշխանությունները ճիշտ էլ արեցին. ի՞նչ ա, պիտի թողնեին, որ թուրքերը մեր վրա «մուղամ ջոկե՞ն»£ Ջունգլիներում, ինչպես ձուկը` ջրում ուրեմն օգտակար գործ կարելի էր անել Լավ կլիներ` Քոչարյանը Տանզանիայում ոչ թե առյուծ խփեր, այլ մեր Գրանդիկ փղիկի համար ջունգլիներից մի սիրուն հարսնացու գտներ¬բերեր£ Ի. Ալիևը խռովկան «հարսի» կարգավիճակում Ըստ փոխարտգործնախարար Շ. Քոչարյանի` Ի. Ալիևը աշխարհի ամենախռովկան նախագահն է£ Էլ երկիր չմնաց, որից չնեղանար£ Վարչապետը` ժողովրդին Չէի՞ք հավատում, որ ճգնաժամը հաղթահարված է, բա ո՞նց կարողացանք կաթնեղենի արտադրամաս բացել£ Մանրուք է, բայց հաճույք է, չէ՞£ Թե չէ` հաշվում եք, հաշվում եք, հաշվում Սևակի ոճով Հաշվո°ւմ եք, հաշվո¯ւմ... Հաշվեցեք հապա, թե ինչ ալիքով, քանի վայրկյանում Եվ քանի գրամ արյուն է հոսում Թուրքերի սրտից դեպի անամոթ այտերը նրանց, Որ մինչև այսօր «միամտաբար» շիկնանք ենք կոչել£ Հայաստանը` Ռուսաստանին Ուրեմն, մենք մեր ամբողջ էներգետիկ համակարգը տվեցինք քեզ, որ դու թուրքական «պորտապարուկո՞վ» գայթակղվես£ Օբամա ¬ Հ. Քլինթոն երկխոսությունից ՕԲԱՄԱ ¬ Մերձավոր արևելքում, ոնց «խրված» էինք, էդպես էլ մնացինք, Հարավային Կովկասում բոլոր «խաղերը տանուլ տվեցինք», Իրանը` ֆռռացնում ա, Թուրքիան` «քցում», Ռուսաստանը «օբարոտկեն» խլել, կամք ա թելադրում, էն Բեն Լադենն էլ առ այսօր, ողջ¬առողջ ֆռֆռում ա£ Հ. ՔԼԻՆԹՈՆ ¬ Բա որ ասում էի, ԱՄՆ¬ն Քենիա չի... Որտեղ էլ այդքան բզբզեն... Ըստ քաղաքագետների` այն երկրներում, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ¬ը միաժամանակ են «խառնշտորում», այդ պետություններն անընդհատ հեղաշրջվում են ու հակահեղաշրջվում. վկա Ուկրաինան, այսօր էլ` Ղրղզստանը£ Վարչապետի անուրանալի ավանդը Ըստ երևույթին Արժույթի միջազգային հիմնադրամն աշխարհում ամենաշատը Հայաստանն է սիրում£ Չե՞ք հավատում, Տիգրան Սարգսյանին հարցրեք£ Այդ սերը հենց նա է վաստակել£ Կգա խոշոր ձկներ բռնելու ժամանակը Ամենայն հավանականությամբ 2012 թվականին իշխանության համար պայքարը կրկին ծավալվելու է ՀՀԿ և ՀԱԿ¬ի միջև£ Հենց այդ ժամանակ էլ, արդեն ոչ թե Աֆրիկայում, այլ Հայաստանում ու Ռուսաստանում որսաշրջանը կբացի Ռ. Քոչարյանը£ Կանխատեսելի ենք` հայտնի և «ներքին» իմաստներով Կարծես թե Հայաստանը տարածաշրջանի ամենականխատեսելի երկրի իմիջ է ձեռք բերում£ Քաղաքագիտական «վերծանմամբ»` կայուն, կանխավ տեսանելի£ Սակայն կանխատեսելի բառը` երկրորդ դրական իմաստն էլ ունի£ Այն է` վտանգները տեսանել և կանխել£ Բառախաղ է ստացվում, բայց իրականությանը համապատասխանող£ Աշխարհաքաղաքական առևտրի նրբերանգները Ռուսները Ուկրաինան թանկ ծախեցին, էժան առան£ Հիմա նրանք Ղրղզստանն էժան առնում են, բայց կհաջողե՞ն թանկ ծախել£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ