Բետոնե Պապի ժամանակավոր հանգրվանը


Հռոմի Պապի մերկ քանդակը ժամանակավորապես կմնա գերմանական Կոնստանցայի քաղաքային կայարանում` չնայած, որ քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել այն ապամոնտաժել (հաղորդել է Suedkurier հրատարակությունը)£ Երկարաձգման պատճառն այն է, որ քանդակի հեղինակ Պիտեր Լենկը չի համաձայնել քանդել իր ստեղծագործությունները, իսկ Կոնստանցայի իշխանություններն առայժմ որոշել են միակողմանի չգործել£ Լենկը նշել է, որ 700 կգ կշռող 2 մետրանոց արձանն ապամոնտաժումից կարող է տուժել. դրանից կարող են բեկորներ պոկվել, ինչը կնսեմացնի դրա գեղարվեստական արժեքը£ Քանդակագործը 20 հազար եվրո գրավ է պահանջել` ապամոնտաժումն սկսելուց առաջ£ Մերկ Պապի քանդակը մի հատվածն է Լենկի «Կայսրություն» նշանավոր ստեղծագործության, որը 1993¬ին տեղադրվել է Կոնստանցայի քաղաքային նավահանգստում£ Այս արձանը պատկերում է ձեռքերը վեր պարզած անառակ կնոջ, որի ափերի մեջ զետեղված են 2 մերկ տղամարդիկ. մեկը` կայսերական թագով, մյուսը` Պապի խույրով£ Որոշ տվյալներով` առաջինը Հռոմեական Սրբազան կայսրության տիրակալ Սիգիզմունդն է, երկրորդը` Հռոմի Մարտին V Պապը£ Արձանախումբը պատկերում է Բալզակի «Գեղեցկուհի կասրություն» պատմվածքն այն մասին, թե ինչպես Իմպերի անունով թեթևաբարո կուրտիզանուհին իր քմահաճուքներին էր ծառայեցնում 1414-1448 թթ. XVI տիեզերական ժողովին մասնակցելու համար Կոնստանցա եկած վավաշոտ պատարագիչներին£ Կողմերը ժամանակավոր համաձայնության են եկել. 4 շաբաթվա ընթացքում զբոսաշրջային ընկերության (որի տարածքում է արձանը) վերահսկիչ խորհուրդը որոշում պետք է կայացնի£ Եթե այդ որոշմամբ դարձյալ պահանջվի տեղահանել արձանը, ապա դրա հեղինակ Լենկը խոստացել է անձամբ օգնել ապամոնտաժին£ Նա նաև առաջարկել է պարզաբանող մի ցուցատախտակ փակցնել` որ մերկ Պապի պատկերը հատված է «Կայսրություն» արձանախմբից£ Քանդակագործը նշել է, որ պատկերված մերկ հոգևորականը Հռոմի պապը չէ, այլ պապական իշխանությունը խորհրդանշող ծաղրածու, ինչի վկայությունն արձանի ծաղրածուական մաշիկներն են£ Ի դեպ` մտահոգություն է հայտնվել, որ քանդակը վերացնելու պահանջ կարող են ներկայացնել նաև Քրիստոնեա-դեմոկրատական միության պահպանողականներն ու կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները£