«ԱՍՏՂԱՆԿԱՐ ԱՅՍ ՀՈԳԻՆ»


«Օ, դո°ւ, գալիքի գանգրահե°ր տղա, Մեր լա¯վ գալիքի ոսկեհեր մանուկ...»£ Եղիշե ՉԱՐԵՆՑ Մութ ու ցուրտ 90¬ականների անգո պատկերների խավարի դեմ «սեփական» զինվորիկներով ու կոմպոզիցիաներից ծնված ծեփածո հեքիաթաշունչ քանդակներով յուրովի պատերազմող «մանկաժպիտ այս Արայի» գեղագիտական պատկերացումները, մանկությունից մինչ օրս ձգվող մասնագիտացմամբ, շրջապատող իրականության առեղծվածների անքթիթ «պեղումներով» ակնահաճո ու իմաստալից նորանոր հուսաշող դրսևորումներն, ի վերջո, որոշակի առարկայական, հոգեպարար կերպարանք ստացան£ Բոլորովին վերջերս Նկարչի տանը կազմակերպված ԵՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի տարասերունդ ստեղծագործական ցուցահանդեսի խառնիճաղանջում համընդհանուր դրվատանքի արժանացած «Անգլուխ աքլորը և ասպետը» ինքնատիպ քանդակի ներշնչած վստահությամբ` շուտով արվեստասեր հասարակությանը ներկայանալու հնար գտան£ Մայրագորով մանկավարժ Մերի Երզնկյանի ու Չարենցի տուն¬թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի համադաշն բարյացակամությամբ, բացվեց շնորհառատ Արման Համբարձումյանի առաջին անհատական ցուցահանդեսը£ ԵՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի «կերպարվեստ և գծագրություն» բաժնի ուշիմ սանը, ով դեռևս սովորում է մագիստրատուրայի առաջին կուրսում, 2001¬ից կոնկրետացող իր կարճառոտ ստեղծագործական տարեգրությանը մի նշանակալից փաստ ևս հավելեց£ Սկսնակ արվեստագետի անհատական դիմանկարն ուրվագծող մյուս բոլոր մանրամասներին «Նորամուտի հայտ «Աքլորը...»» հրապարակումից («Ավանգարդ», թիվ 9, 17-23 մարտի, 2010 թ.) լավատեղյակ մեր ընթերցողին հավաստիացնում եմ` 8 տարանյութ նորակերտ քանդակներով ու 12 կոմպոզիցիաներով Արման Համբարձումյանը միանգամայն արդարացրեց իր բնատուր շնորհներով ու մարդկային վսեմ հատկանիշներով խանդավառվածներիս փայփայած հույսերը£ Չարենցի հյուրընկալ օջախում, որն, ի դեպ, Լինսի հիմնադրամով վերանորոգվելուց հետո ձևավորել է Արմանի ուսուցիչներից մեկը` Սամվել Բաղդասարյանը, համեստափայլ երիտասարդի ցուցադրած բոլոր աշխատանքներին, ասես` ակամա, միախառնվել էին Չարենցի հզոր կիրքն ու միտքը£ Պոետի 1918-27 թթ. կենսական իրողությունները անակնկալ համերաշխությամբ զուգորդվել էին նրա տաքսիրտ հավատո հանգանակ հանրածանոթ բառերով կարծես քանդակված այս նորահայտ «գանգրահեր տղայի» առաջաքայլին արդի հայ կերպարվեստի անդաստանում£ Խորացնելով «Խորհրդատվություն», «Վազք», «Մարտից առաջ», «Բեմի հետևում» գծապատկերների պարփակած պատանեկան աշխարհընկալումը` թանձր արտահայտչականությամբ էին ցայտում հատկապես «Կռնատը և մյուսները», «Քրմուհին կատվի հետ», «Խոստովանություն» կոմպոզիցիաներից, հավելյալ իմաստուն գրավչություն հաղորդում եռաոտք թռչունին£ Այս ներամփոփ երիտասարդի «աստղանկար հոգին» արտասովոր պատկերավորությամբ ի հայտ եկավ քանդակներում£ Մարդաստեղծ հին ու նոր իրականությանը հառված մանկապատանեկան հեգնաժպիտ, ջինջ հայացքով «թրծված» «Կանչ»¬ից փոխանցվելով արդեն ճանաչում գտած «Աքլորին...» ու պատերազմի բազմաֆիգուր խորհրդանիշ «Մարտնչում»¬ին, ապա` «Հեթանոսական տեսիլքներ» շարքի «փողոցային պչրուհիներին»£ Վերջիններս, թռնչաոտ ու կռնատ, կարծես միասնաբար կորցրել են տռփակեզ գլուխները` կրքի ժայթքումից ճախրելով բոհեմական խառնածին մի աշխարհում, որում ճամփորդելով` ծնունդ են տալիս նոր կյանքի զինվորիկներին (աղեղնավոր, ապա` ոտքից գլուխ սպառազեն, սրադաշույն ու պողպատահանդերձ) ու հարատև պայքարին, ունայն. պատմության ամենակուլ փոշով շուտով խամրում է երբեմնի, անգամ ամենազրնգուն, հաղթությունների փառքը£ Մանրակրկիտ պճնազարդված բաքոսուհի-կուրտիզանուհիների ներաշխարհի յուրընկալ «գաղտնազերծումը», հարակից ապրումների ու հոգեվիճակների «բեմավորմամբ», աննկատ գամում է Արման Համբարձումյանի գողտրիկ ցուցահանդեսի այցելուների ուշադրութունը դրանց ներքին փոխկապակցվածության վրա£ Դեռևս բավականաչափ կյանքի փորձ չկուտակած երիտասարդի երևակայության խմորումներում, ընդհանուր հոգեհարազատությամբ կնոջ առեղծվածային էությանը, ոմանք որսում են իրենց «ես»¬ին բնութագրական անդրադարձումներ£ Չարենցի տուն¬թանգարանի ազդագիրը, նորահաստատ ավանդույթի համաձայն, հեղեղվում է բարեմաղթանքներով£ Տպավորությունների գիրքը` հիացական, բարեգութ ու սիրառատ գնահատականներով£ «Քո մեջ բացառիկ տաղանդ ու աշխատասիրություն բոլորն են տեսնում,¬ գրում է Նաիրա Թանգամյանը£¬ Ես տեսնում եմ փոքր¬ինչ ավելին` առեղծվածային ինչ¬որ բան, որ քեզ անսահման հետաքրքիր է դարձնում»£ Ամալին յուրահատուկ մոտեցում է ակնկալում յուրահատուկ այս առեղծվածին£ Սկսնակ գրող Հայկազը կանխատեսում, որ նրանից ճառագող լույսը, մեծանալով, կսփռվի մութ ու խավար աշխարհով մեկ£ Շողշողալով իրեն բույլերով հղվող ջերմ խոսքերից` Արման Համբարձումյանն ամենևին գլխապտույտ չի ունենում£ Կենսական ու մտավոր հսկայական էներգիա ներդնելով իր գունեղ պատանեկության ավարտը նախանշող այս աշխատանքներում` առանց ավելորդ սեթևեթանքի գիտակցում է վարպետացման վերընթացի մոտակա դժվարությունները. առանց համակողմանի խելամիտ աջակցության հազիվ թե կարելի լինի ցանկալի բարձունքին մագլցելը£ Մտահորիզոնի ընդլայնման ու ունակությունների կատարելագործման հանապազօր բնականոն պահանջը բավարարելու համար հիմա բնատուր օժտվածությունը անվերապահորեն հավաստած այս սկսնակ արվեստագետին անհրաժեշտ են մասնագիտական բարձրարվեստ փոխշփումներ, ինքնարտահայտման ու հանրաճանաչման կայուն լծակներ£ Կարծում եմ, երիտասարդական գլխավոր ուղղվածությունը խորացնող մշակութային մարտավարության նոր նախագծերում չի անտեսվի Արման Համբարձումյանի հետագա կայացմանը միտված կոնկրետ գործընթացի կարևորությունը£ Հուսանք, կգտնվեն արվեստամեծար բանիմաց այրեր, ովքեր չեն զլանա նորաբողբոջ այս արվեստագետին հարկավոր հոգատարությամբ պարուրել£ Հանուն վաղվա հոգեմտավոր համազգային զարթոնքի£ Հակառակ դեպքում, ինչպես մեծն Չարենցը կասեր. Լավ չէ, գիտե՞ք, երբ որ մի Անհո¯ւն կարոտ դառնում է քաղցր Քամի... Նրա ստեղծագործական երազանքների (բարձրագույն նշաձողը գունանկարում առավելագույնս հմտանալն է) իրականացմամբ, անկասկած, առավել իրատեսական կդառնան մշակութային արևաշող հորիզոնները£ Նեցուկ գտնի նորահայտ տաղանդների ստեղծագործական ներշնչանքը բարձրագույն պետական ատյաններում` առավել վառվռուն նրբերանգներով աչքի կընկնի նրանց արարչական տքնանքը£ Վարակիչ ու կյանքով արդարացված լավատեսությունը կհորդի ստեղծագործական խմորումների տիրույթ` համոզչական ցայտումներով ուղղորդվելով դեպի բազմահազար արվեստասերների ընկճված հոգիները£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ