Շոն Պենն էլ է ծեծող


Ամերիկացի այս արտիստը 3 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել` լուսանկարիչ Ջորդան Դոզի վրա հարձակվելու համար£ Ինչպես տեղեկացրել է Associated Press¬ը, կրկնակի օսկարակիրը ստիպված կլինի 300 ժամ «նվիրաբերել» հասարակական աշխատանքներին և ցասման դեմ դասընթաց անցնել£ 49-ամյա Պենին սակայն կարող են ազատել այդ աշխատանքներից` հաշվի առնելով, որ նա օգնություն է ցուցաբերել Հայիթիի երկրաշարժից տուժածներին£ Այսուհանդերձ, դատարանն արտիստին նախազգուշացրել է, որ իր կողմից տուժածին նա իրավունք չունի 100 յարդից (90 մետր) ավելի մոտենալ£ Ինչ վերաբերում է միջադեպին, ապա ծեծն իսկապես ավելորդ էր. Լոս Անջելեսի սուպերմարկետներից մեկի ավտոկայանատեղիում նկատելով անվանի դերասանին, ինչպես ընդունված է նման դեպքերում` լուսանկարիչը փորձել է լուսանկարել նրան, ինչն էլ հարուցել է վերջինիս ցասումը£ Հարվածելուց բացի Շոնը նաև սպառնացել է սպանել լուսանկարչին£ Դոզը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան£