Կանանց նկարներով չհրապուրվե°լ


Կալիֆոռնիայի Չուլա-Վիստա փոքր քաղաքի վարչական ղեկավար Դևիդ Գարսիան աշխատանքից հեռացվել է… Պամելա Անդերսոնի և փարթամակուրծք մյուս աստղերի հանդեպ ունեցած թուլության պատճառով£ Այս պաշտոնյան աշխատանքային ժամերի կեսը վատնել է` տարբեր ամսագրերում տպագրված իր կուռքերի կրծքերն ուսումնասիրելով£ Գարսիայի օգնականն այդ մասին տեղեկացրել է քաղաքապետին£ Եվ որքան էլ Դևիդը փորձել է համոզիչ կերպով բացատրել, որ կանացի կուրծքն իրեն օգնում է ավելի լավ կողմնորոշվել քաղաքային հիմնախնդիրներում, միևնույն է, քաղաքապետն անդրդվելի է մնացել£ Նա չի փոխել համոզմունքը, որ Դևիդին վճարվող տարեկան 250 հազար դոլար աշխատավարձն ավելի լուրջ խթան պետք է լիներ` քաղաքի հիմնախնդիրներով զբաղվելու համար£