Տղամարդիկ ավելի հաճախ են ստում


Միջին հաշվով կինը ճիշտ չի խոսում տարեկան 728 կամ օրական 2 անգամ. տղամարդը` 1092 կամ ամեն օր` 3 անգամ£ 3 հազար մարդկանց շրջանում «OnePoll» ընկերության կատարած հետազոտությունները հուշել են, որ մարդիկ ամենից ավելի շատ խաբում են իրենց մայրերին. այդպես է վարվում տղամարդկանց 25 և կանանց 20 տոկոսը£ Հարցվածներից միայն 10 տոկոսն է հանձն առել, որ կանոնավորապես խաբում է գործընկերոջը£ Կանանց 82, իսկ տղամարդկանց 72 տոկոսն է խոստովանել, որ ստելուց հետո իրենք խղճի խայթ են զգում£ Հետաքրքրական է, որ հարցվածների 75 %¬ը համաձայն է խաբել` պահպանելու համար ոմանց զգացմունքները£