ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂԵՏ Է ԱՊՐՈՒՄ


 

Հանքարդյունաբերությունը մեր մի շարք ձեռներեցների համար դարձել է եկամուտների կայուն աղբյուր: Այս պատճառով էլ օրավուր մեծանում է շատերի ախորժակը, շատերն են հանքարդյունաբերությամբ զբաղվելու հավաստագրեր ստանում: Մինչդեռ մասնագետներն արդեն այսօր ահազանգում են, որ արդյունաբերության այդ ճյուղի պատճառով Հայաստանում այժմ տեխնածին աղետ է սկիզբ առել, որն էլ ազդում է մարդկանց առողջության վրա, վնասակարար միկրոբներով լի հարստացնում օդը` նվազեցնելով թթվածնի պաշարները: Վիճակը հատկապես ծանր է Արարատի մարզում: Արարատ քաղաքի տարածքը, Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տվյալների համաձայն, աղտոտված է ծանր մետաղներով և տոքսիկ խառնուրդներով: Իսկ արարատցիների փորձերը տեղի բժիշկներից պարզելու, թե ինչպիսին է Արարատում պրոֆեսիոնալ հիվանդությունների իրավիճակը, դեռևս ապարդյուն են, քանի որ այդ ոլորտում հետազոտություն չի կատարվում: Չեն հետազոտվում նաև շուկա տարվող գյուղմթերքները: Ու մենք սնվում ենք էկոլոգիապես վնասված ու հիվանդ բանջարեղենով` այսպես վտանգելով մեր առողջությունը: