ԻԲՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ


 

Գյուղնախարար Սերգո Կարապետյանը կառավարության անդամի պարտականությունները ստանձնելուց հետո էլ շարունակում է զբաղվել բիզնեսով: Ղեկավարելով իրեն պատկանող «Արտֆուդը»` հիմա օրերով թողած նախարարական բազկաթոռը` հայտնվում է իր ձեռնարկությունում և ընդունելություններ կազմակերպում` աշխատանքային ժամերն օգտագործելով քարոզչության համար: Հանդիպումների ժամանակ նախարարը ջրալի խոստումներ է տալիս, պաշտոններ բաժանում: Անգամ, չնայած իր անսահման ժլատությանը, խոստանում է լուծել բոլոր նրանց սոցիալական խնդիրները, ովքեր ձայն կտան Արթուր Բաղդասարյանի կուսակցությանը: Օրերս Սերգոն իր մի քանի ենթակաների խոստացել է, որ ՕԵԿ-ի հաղթանակից հետո դարձնելու է բարձրաստիճան պաշտոնյաներ: Պաշտոնական պարտականությունները կատարելու ժամանակ քարոզչությունն արգելվում է, սակայն դա Սերգոյին չի մտահոգում, քանի որ ձեռքուոտք ընկած` հիմա ուզում է ամեն ինչ անել, որպեսզի պահպանի իր պաշտոնը, չէ՞ որ «գայլին տարել գառներին հովիվ են կարգել»: