«ՀԵՏԱՔՐՔԻՐ» ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ


 

Պատգամավորության թեկնածուների հայտարարագրերն արդեն դառնում են ինքնատիպ ուսումնասիրությունների նյութ, որովհետև դրանք բացահայտում են մեր միլիոնատե րերին: Նրանցից ոմանք ջանք ու եռանդ չեն խնայում` հասարակության աչքին աղքատ կամ սնանկ երևալու համար:

Հետաքրքրությամբ է ընթերցվում նաև Ռուբեն Հայրապետյանի հայտարարագիրը, ըստ որի` 2007 թվականի համեմատությամբ` նա այսօր այլևս չունի իր բոլոր 14 ընկերություն ները: Հասկանալի է, որ այս ամենը նա գրանցել է հարազատների անունով` ցույց տալու համար, թե չի խախտում օրենքը, լինելով պատգամավոր` չի զբաղվում գործարարությամբ: Եվ հենց այս երևութականությունը հաստատելու համար էլ նա ներկայացրել է փաստաթուղթ, ըստ որի` վերջին մեկ տարում ունեցել է 16 մլն 460 հազար դրամի եկամուտ, որից 3 մլն 51 հազարն Աժ պատգամավորի աշխատավարձն է, իսկ մնացածը հայտարարագրել է որպես «Զարգացման հայկական բանկից» ստացած շահաբաժին: Տեսնում եք, թե ինչ խեղճուկրակության մեջ է ապրել պատգամավորն ու Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:

Հայրապետյանի բանկային հաշիվներին 2012-ի մարտի 1-ի դրությամբ եղել է 1 մլրդ 300 մլն դրամ և 19 մլն 300 հազար դոլար: 2007 թվականին նա ունեցել 11 մլրդ 650 մլն դրամ և 18 մլն 500 հազար դոլար: Նա հայտարարագրել է 15 հողամաս` Կոտայքի մարզի Պտղնի գյուղում` 2800 ք/մ, Սևանի ափին` 3690 ք/մ, Ավան-Առինջում` 3 հազ. ք/մ, Ծաղկաձորում` 2 հեկտար 47 հազ. ք/մ և Առինջում` 4 հեկտար մակերեսով: Բնակելի շինություն ունի Պտղնիում` 846 ք/մ և Սևանի ափին` 424 ք/մ մակերեսով:

Ռուբեն Հայրապետյանը հայտարարագրել է յոթ ավտոմեքենա. 2007-ին դրանք հինգն էին: Այժմ նա ունի «Մերսեդես Բենց Վիանո», «Լեքսուս Լ470», «Ռոլս-Օոյս», «Մերսեդես Բենց Տ500», «Պորշ-Կայեն», «Կադիլակ Դևիլ» և «Լեքսուս Լ1 600Ւ1Լ»: «Հին» ավտոմեքենաներից Հայրապետյանի ավտոպարկում մնացել է «Լեքսուս Լ470»-ը: Մնացածը նա 2007 թվականից հետո է ձեռք բերել: