Վատթարագույն սիրեկանները


 

Հա´, հա` այսպիսի վիճակագրություն էլ կա: Ու դրա կազմողը` ծանոթությունների եվրոպական C-DΖte պորտալը, պարզել է, որ աշխարհի ամենավատ սիրեկանները շվեյցարա ցիք են: Կատարված սոցհարցումներին մասնակցել են հազարավոր եվրոպացիներ ու բրազիլացիներ: Եվ թե´ կանանց, թե´ տղամարդկանց վարկանիշային ցանկում հենց շվեյցարացիներն են հայտնվել վերջին հորիզոնականում: Չնայած այս երկրի մարդիկ հռչակված են իրենց ճշտապահությամբ ու կարգապահությամբ, բայց 5670 հարցվածների միայն 4 %-ն է նրանց լավ սիրեկան համարել:

Մինչդեռ բոլոր 18-50 տարեկանները որպես լավագույն սիրեկան նշել են բրազիլացի տղամարդկանց և իտալացի կանանց:

Հարցումները նաև պարզել են, որ «սեքսուալ ճակատում» շվեյցարացիները շատ ջանադիր ու բաց են: Նրանց 23 %-ն իրենց սիրային հաճույքները տեսանկարահանում են, իսկ կանանց` 27 և տղամարդկանց 31 տոկոսը խոստովանել է, որ օգտագործում են հասուն մարդկանց համար նախատեսված խաղալիքներ:

Շվեյցարացիների կեսը չի թաքցրել, որ մերձեցման պահին մտածում է ուրիշ մեկի մասին: Ինչպես բազմաթիվ եվրոպացիներ` շվեյցարացին իր սիրուհու (սիրեկանի) հետ առանձնանում է շաբաթը մեկ անգամ. միայն 5-ից մեկն է, որ ընտրյալի համար ժամանակ է գտնում ամեն օր (տեղեկացրել է TrΖvel DΖily-ն):