Ո՞ւր կարող են ապրել այլմոլորակայինները


Ի վերջո` գոյություն ունե՞ն իսկապես այլմոլորակայիններ: Նրանց թեման արծարծվում է անվերջ, սակայն հստակ հիմնավորում չի հնչում` ուրիշ մոլորակներում կա՞ կյանք, և, իրո՞ք ուրիշ համաստեղություններից կարողանում են Երկիր գալ ու գնալ:

Ամերիկյան մասնավոր հաստատություններից մեկի` Յելի համալսարանի գիտնականները վերջերս կրկին «թարմացրել» են այդ թեման` կարծիք հայտնելով, թե այլմոլորակայիններն ապրում են տառացիորեն մեր ոտքերի տակ:

Գիտության մշակները համոզված են, որ եկվորները բնակվում են 19 կիլոմետր խորությամբ հողաշերտերում` ծայրահեղ ջերմաստիճանի և բարձր ճնշման պայմաններում (հաղորդել է Business Insider-ը):

Հետաքրքրական է, որ վերջին ժամանակներում գիտնականները ոչ երկրային կյանք են որոնում ոչ միայն տիեզերքում, այլ նաև մեր մոլորակի ընդերքում: Այն մասին, որ այլմոլորակային մարմիններ կարող են գոյություն ունենալ հողի տակ, հետազոտողները պատահաբար չորոշեցին: Այդ ուղղությամբ նրանք լրջորեն մտածեցին, երբ ամերիկյան Լոպեզ (Վաշինգտոն նահանգ) կղզու առափի հնագույն հանքաշերտերում հայտնաբերեցին ածխածնի իզոտոպներ: Վարկած կա, թե հանքանյութերը գոյացել են օրգանական ծագում ունեցող մեթանով հարուստ հեղուկի ազդեցությամբ:

Ավելին, մասնագետների կարծիքով ընդերքային միջավայրը բավական բարենպաստ է այլմոլորակային կյանքի գոյության համար, որովհետև պաշտպանված է տիեզերական կործանարար ճառագայթներից (SegodnyΖ.uΖ):