Եվրամիության ամենաերջանիկները


Մի քանի օր առաջ աշխարհում նշվում էր երջանկության օրը: Ի՞նչ է երջանկութունը, եթե ոչ կյանքի խաղաղ ընթացք, գոհունակություն: Հենց այս հարցադրումով էլ Եվրոստատը հարցում է անցկացրել` ճշտելու ԵՄ տարածքում բնակվողների կարծիքը:

Երջանկության ամենափոքր չափաբաժինը բուլղարացիներինն է. իսկ ամենաերջանիկը անգլիացիներն են, ֆիններն ու շվեդները: Այս փաստն արձանագրվել է սոցհարցումների արդյունքում:

Հարցման մասնակիցները պետք է պատասխանեին 1 հարցի`

-Ընդհանուր առմամբ, դուք որքանո՞վ եք բավարարված ձեր կյանքից:

Հաշվարկի 11 միավորանոց սանդղակում անգլիացիները, ֆիններն ու շվեդները հավաքել են 8-ական միավոր (տեղեկացրել է KorresΘontent.net-ը):

Երջանկության ցուցանիշով այս եռյակին փոքր-ինչ զիջում են գերմանացիները` 7,3 միավոր: Հույները կյանքից իրենց գոհունակությունը գնահատել են 6,2 միավոր, իսկ բուլղարացիները` 4,8:

Միջին հաշվով, Եվրամիության բնակչության բավարարվածությունը կազմում է 7,1 միավոր: Մեկ այլ իրողություն էլ է արձանագրվել. երիտասարդներն ավելի երջանիկ են տարեցներից, ինչպես նաև` կանայք ու տղամարդիկ գրեթե հավասարաչափ են գնահատում իրենց գոհունակությունը: