Պուտինն արժութային միություն է առաջարկում


Ժողովուրդը չի սխալվում. չսխալվեց նա Եվրասիական միության հիմնադրման ժամանակ` կարծիք հնչեցնելով, որ դրա անդամ երկրների արժույթը ևս միասնական կլինի: Այսինքն, ռուսական ռուբլին կդառնա ԵՏՄ ընդհանուր դրամ: Արդ`

-Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, ուր ընդգրկված են մասնավորապես ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանը, կարող է հայտնվել արժութային միություն,- ծանուցել է ռուսաստանյան «Կորեսպոնդենտ.net-ը):

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գործընկեր երկու պետությունների ղեկավարների հետ Աստանայում կայացած հանդիպման արդյունքում հայտարարել է, թե ժամանակն է, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ձեռնամուխ լինեն արժութային միություն ստեղծելու բանակցություններին:

-Գործընկերների հետ մենք պայմանավորվել ենք շարունակել դրամական քաղաքականության համաձայնեցումը: Մտածում ենք` եկել է ժամանակը խոսելու նաև հեռանկարում արժութային միություն ձևավորելու հնարավորության մասին,- ասել է ռուսաստանյան առաջնորդը:

Հայաստանի մասին դեռևս ոչինչ չի ասվել, սակայն, եթե եռյակը վավերացնի այդ առաջարկը, ԵԱՏՄ բոլոր անդամները կամա-ակամա հրաժեշտ կտան իրենց ազգային արժույթներին: Այնպես որ` չբացառենք առաջիկայում նոր արժույթին վարժվելու հեռանկարը: