Արվեստն ու արվեստագետներին ո՞նց կիսես


Կատարյալ տանդեմ էր Ռուսաստան-Ուկրաինա երկյակը. իսկապես երկթամբ հեծանիվ, որի նստելատեղից բացի մնացած բոլոր մասերը նույնն էին:

Այդ թվում և ղեկը: Հա-րևան, նույնիսկ բարեկամ երկիր-ժողովուրդ ասվածն էր փոքր-ինչ անընկալելի, որովհետև երկու կողմերն էլ իրենց մեկ ամբողջության մաս էին զգում: Հիմա պառակտվել ու իրենց զավակների արյան գնով տարածքներ են կորզում իրարից: Դե, նման դեպքերում սովորաբար հաղթում է ուժեղը: Բա գիրկընդխառն ստեղծած արվեստը ո՞նց են կիսելու:

Ուկրաինայում փաստորեն մտադիր են արգելել ռադիոեթերում հեռարձակել ռուս աստղերի երգերը, և ուկրաինական vesti.uΖ-ն մտահոգություն է հնչեցրել, որ ռադիոկայանները կկորցնեն իրենց ունկնդիրներին, եթե երկրի Մշակույթի նախարարության առաջարկն օրենքի վերածվի: Իսկ նախարարությունն առաջարկել է ռադիոեթերը 75 %-ով ապահովել հայրենական արտադրանքով:

FΗ-կայանների ծրագրերի տնօրեններն ու երաժշտական հաղորդումների խմբագիրը շվարած փորձում են ջոկջկել իրենց ու ռուսների արտիստներին: Վալերի Մելաձեն, Նատաշա Կորոլյովան, Լոլիտան, Յոլկան և ևս 2 տասնյակ արտիստներ ծնվել են Ուկրաինայում, բայց ճանաչված են որպես ռուսական էստրադայի աստղեր: 1990-ական թթ. ուկրաինական ղեկավարությունը փորձում էր պարտադրել, որ եթերում հնչող երաժշտությունը 50 %-ով լիներ իրենց երկրի ժողովրդական ու վաստակավոր արտիստների կատարմամբ: Նրանց շարքում էին Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը և նույնիսկ Իոսիֆ Կոբզոնը: Իսկ հիմա եթերի 75 %-ը ո՞նց ապահովեն: Հենց ռադիոաշխա տողներն արդեն իսկ համոզված են, թե նման պահանջի դեպքում իրենք պետք է պատրաստ լինեն, որ գոնե առժամանակ ռադիոն զզվանք ու նողկանք կհարուցի: Չէ՞ որ տասնամյակներ շարունակ ունկնդիրները նախապատվությունը տվել ու տալիս են ռուսական արտիստներին:

- Կիրկորովը ուկրաինացի կդառնա՞, որպեսզի հնչի մեր ռադիոյով,- բազմանշանակ հարցնում են իրատեսները: