Հրանտ ՀՈՐԻԶՈՆԻ ՈՒՂՂԱՀԱՅԱՑ ՄՏՔԵՐԻՑ


***  Յոթ հոգու լսեց, որ մեկին հասկանա:

***  Միայն երազներում է մեղր ուտում, այնտեղ էժան է ու ձրի:

***  Ձեռքն ուզում էր խղճին դնել, տեղը չէր գտնում:

 *** Գնում է դասի, որ դասից փախչի:

***  Նկատողությունը գրավոր էր, բանավորով գովեցին:

***  Շեֆ ջան, դու քնիր, քո տեղը ես կմտածեմ:

***  Անեկդոտները միայն կոլեկտիվի հետ էր լսում, որ հասկանա, թե երբ պետք է

ծիծաղի:

***  Ճիշտ տեղին խփած մեխը կրկնակի ամուր է:

***  Հարստությունը շատ հոգիներ է աղքատացրել:

***  Լավ կինը ամուսնու սրտում է նստում, վատը` գլխին:

***  Ամենապայծառ երազն էլ փակ աչքերով ենք տեսնում:

***  Կնոջից դատարանով են բաժանվում, սիրածից` արցունքով:

***  Իրեն ծեր համարողի մազերը շուտ են սպիտակում:

***  Ամանորին էլ մեր ամանները դատարկ էին:

***  Դռները երկու կողմ են բացվում` ուզում ես արի, ուզում ես` գնա:

***  Գառին մինչև ոչխար դառնալն են սիրում:

***  Էքսկավատորն էլ մեծ շերեփ ունի, բայց բերանը չի տանում: