ՀԱՆԳԱԺՊԻՏՆԵՐ


Ստախոսների համագումարում,

Ճշմարտախոսներին մարդ չեն համարում:

* * *Իր անելիքը լավ գիտեր կանխավ`

Հարցը բարձրացրեց ու... տակից փախավ...

* * *

Դու տաղանդ ես, ու որ քեզ չհալածենք,

Գնա մեռի, արի... մի բան կմտածենք...

* * *

Գցեցի՞ն, թե ցած ընկավ այս պաշտոնյա հանճարը,

«Սև արկղը» չեն գտնում, որ իմանան պատճառը:

* * *

Հարազատ տանդ ապրիր և կլինես ողջ,

Աղքատ ապրել կլինի, անհայրենիք` ոչ:

* * *

Գրել, տվել են, ինքը ճառել է,

Հիմա պնդում է, թե հանճարեղ է: