Փնտրվում են ռուսախոս գործակալներ


Բրիտանական հակահետախուզության (MI5) և հետախուզության (MI6) ծառայություններն իրենց կայքերում փոքր-ինչ անակնկալ հայտարարություն էին տեղադրել` ռուսաց լեզվին կատարելապես տիրապետող աշխատակիցներ հավաքագրելու մասին (տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն):

MI5 ընդունվողներին առաջարկում է աշխատել քննչական խմբերում: Իսկ ինչո՞վ են զբաղվելու. ռուսերեն հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները լսելով (բնականաբար` դրանք թարգմանելով) և գնված ու բռնագրավված փաստաթղթերի ուսումնասիրությամբ: Լեզվին տիրապետելուց բացի նախընտրելի են նաև «գիտելիքները ռուսական մշակույթի պատմության, քաղաքականության, գաղափարախոսության և տնտեսության վերաբերյալ»:

Այս հավաքագրման նպատակն է հիմնավոր պատկերացում կազմել երկրի ազգային անվտանգության դեմ հնարավոր սպառնալիքների մասին:

Աշխատանքի ընդունվել կարող են միայն Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունեցող անձինք, ովքեր պետք է լինեն բավական շրջահայաց, որպեսզի իրենց հաջողությունների մասին չգրեն սոցիալական կայքերում:

Իսկ MI6 գերատեսչությունը նույնիսկ խոստանում է «հաճելին ու օգտակարը` միաժամանակ»:

The TelegrΖΘh-ը չի հապաղել մեկնաբանել նշյալ հայտարարությունները.

-Սա վկայում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հասել են լարվածության, ինչը չկար սառը պատերազմի ժամանակներից ի վեր: