Ամերիկայի՞ց էլ են հրաժարվում
Պարզվում է` այդպիսիք էլ կան: Թեև եթե նրանց թիվը համեմատենք այլ երկրների հետ, մանավանդ` ազգաբնակչության քանակը հաշվի առնելով, ապա այդ մասին խոսել անգամ չարժեր: Բայց ահա CNBC-ը հարկ է համարել տեղեկացնել, որ 2014 թ. ամերիկյան քաղաքացիությունից հրաժարվել է 3415 մարդ: Ու դա աննախադեպ է` անցյալ տարիների համեմատությամբ:
Փորձագետների կարծիքով` քաղաքացիությունից հրաժարվելու հիմնական պատճառը հարկերի վճարման բարդ սխեման է: Օրինակ, ամերիկյան օրենսդրությունը քաղաքացիներին պարտավորեցնում է ամեն տարի հաշվետվություն ներկայացնել իրենց եկամուտների մասին: Սա պարտադիր պահանջ է նաև նրանց համար, ովքեր արտասահմանում են ապրում: Հակառակ պարագայում լուրջ պատիժներ են նախատեսվում. ընդհուպ մինչև ազատազրկում:
Բացի այդ, 2010 թ. ընդունված օրենքի համաձայն` արտասահմանյան բանկերը պարտավոր են պետությանը տեղեկացնել 520 հազար դոլարից ավելի գումար ունեցող Ամերիկայի քաղաքացիների հաշիվների մասին:
Հիշեցնենք, որ այդ բարձր հարկերի պատճառով 2011 թ. ամերիկյան քաղաքացիությունից հրաժարվել և Սինգապուր էր տեղափոխվել նաև FΖcebook ընկերության բաժնետոմսերի 4 %-ի սեփականատեր Էդուարդո Սավերինը: