Քննարկում ՀՀ ՊՆ վարչական համալիրում


ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2014թ. համագործակցության ծրագրի շրջանակում «Պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության և մասնակցության հնարավորությունների ընդլայնման հեռանկարը» հետազոտության ամփոփիչ քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին պետական, հասարակական շրջանակների և միջազգային կազմակերպությունների ու առաքելությունների ներկայացուցիչներ:

Ինչպես բացման իր խոսքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ ՏՈՆՈՅԱՆԸ` Զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանութ յան, նրանց առաջխաղացման և հավասար հնարավորությունների ապահովման հարցերն ընդգրկված են ՊՆ պաշտպանական բարեփոխումների օրակարգում: Նա հավելեց նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում միջազգային կառույցների, մասնավորապես` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ այս ոլորտում իրականացվող աշխատանքը և պատրաստ է շարունակել ու խորացնել համագործակցությունը:

Հետազոտությունը ներկայացվեց հեղինակների կողմից:

Մասնակիցներին ներկայացվեց նաև այս ոլորտում ՀՀ ՊՆ կողմից հետագա աշխատանքների ուղղվածությունը: