Առօրյայից ծնված իմաստնություններ


Գնահատեք այն մարդկանց, ովքեր ձեզ մոտ են գալիս ոչ թե այն ժամանակ, երբ իրենց, այլ` երբ ձեր գործերն են վատ:

 Շատ դժվար է հասկանալ կյանքում, թե մարդկային հարաբերությունների ո՞ր կամուրջը պետք է այրել, որը` ոչ:

 Պետք է կարողանալ նաև մերժել մարդկանց, զի բոլորն ունեն հափրելու բնույթ:

 Միակ մարդը, ում հետ կարող ես քեզ համեմատել` դու ես անցյալում: Եվ միակ մարդը, ումից ավելի լավը պետք է լինես, դարձյալ ինքդ ես` ներկայում:

 Մարդկային բնույթը 3 ոսկե հատկանիշ ունի. համբերություն, չափի զգացողություն և լռելու ունակություն: Երբեմն դրանք ավելի օգտակար են լինում, քան տաղանդն ու գեղեցկությունը:

 Մտերիմներից լավագույն վրեժն այն կլինի, եթե կարողանաս ապացուցել, որ առանց նրա էլ կարող ես ապրել:

 Լավ մարդիկ մեզ երջանկություն են բերում. վատ մարդիկ մեզ մղում են փորձ ձեռք բերել: Ստորները մեզ դաս են տալիս, իսկ լավագույնները գեղեցիկ հուշեր են նվիրում: Այնպես որ` պետք է գնահատել յուրաքանչյուրին:

 Այս կյանքում ամեն ինչ կարելի է հաղթահարել` քանի դեռ գիտես, թե ինչի համար ես ապրում, ում ես սիրում, ում համար ես մտահոգվում, մի´ լսիր, թե նրա մասին ինչ են խոսում ուրիշները: Ավելի լավ է լսես, թե նա´ ինչ է խոսում ուրիշների մասին:

 Մենակ ժամանակ հետևիր մտքերիդ: Ընտանիքում հետևիր վարմունքիդ: Ծանոթների ու մտերիմներիդ շրջապատում հետևիր լեզվիդ: