ՀԱ ՞ որ...


Հակառակ Հայ Ազգային Կոնգրեսի խուսանավումներին ու լռությանը` Լևոն Տեր¬Պետրոսյանի ու նրա շրջապատի` ամերիկյան աղբյուրներից ֆինանսավորվելու մասին տեղեկություններն աստիճանաբար ավելի համառ ու հաստատուն են դառնում£ Դժվար չէ վերհիշել, որ ՀԱԿ-ի առաջնորդն իր երկրորդ գալուստից հետո բավական հաճախ է օվկիանոսի մյուս ափին հայտնվել, և, ինչպես ամերիկահայ շրջանակներից են հավաստիացնում` Լ. Տեր¬Պետրոսյանի շարունակական այցերը Կալիֆոռնիայում բնակվող հայազգի որոշ քրեական հեղինակությունների հետ հանդիպելու և ինչ¬ինչ պայմանների դիմաց կլորիկ գումարներ ստանալու-Հայաստան տեղափոխելու նպատակն ունի£ Վերջերս, սակայն, հայտնի է դարձել, որ առաջին Նախագահի ու նրա ամերիկյան պատվիրատուների հարաբերությունները սրվել են, քանի որ ՀԱԿ¬ին հովանավորող ամերիկահայերի համբերության բաժակն է լցվել£ Հերթական առիթով նրանք վաղուց հայտնի եզրակացության մասին են բարձրաձայնել` փողերն անիմաստ վատնելու և հեղափոխական պայքարի խոստումնալից թվացող ալիքը կատարելապես փչացնելու թեմայով£ Այնպես որ, Լ. Տեր¬Պետրոսյանն առաջիկայում կա´մ պետք է ֆինանսավորման նոր աղբյուրներ որոնի, կա´մ էլ վերջնականապես հրաժարվի քաղաքական պայքարից£