ՀՀ Զինված ուժերի կազմավորման տարեդարձին ընդառաջ


ՀՀ պաշտպանության նախարարությունում ստորագրված երկու հուշագրերն ու պայմանագիրը բուհ¬բանակ գործնական համագործակցության հետագա ամրապնդման կարևոր երաշխիք են£ Փաստաթղթերի վավերացմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը£ Ֆրանսիական համալսարանը ներկայացնում էր ռեկտոր Ժոել լը Մորզելլեկը, իսկ Հայ¬ռուսական Սլավոնական համալսարանը` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Սարգսյանը£ Նախարար Սեյրան Օհանյանի փաստմամբ` պայմանագրերի ստորագրումն անչափ կարևոր առաքելություն է£ Դրանք հնարավորություն են ընձեռելու նշված ԲՈՒՀ¬երի ուսանողների ուսումնական պրակտիկան կազմակերպել Պաշտպանության նախարարությունում£ Նախարարի ներկայացմամբ` դա մեծ կարևորություն ունի գերատեսչության համար, քանի որ համահունչ է նրա թե´ հանրային, թե´ կրթական քաղաքականությանը£ - Հասարակության հետ կապերի ամրապնդումը մեր աշխատանքի ամենակարևոր ուղղություններից է£ Երիտասարդների, ուսանողների հետ կապի ամրապնդմանը մեծ նշանակություն եմ տալիս£ Փորձելու ենք ԲՈՒՀ¬ում ստացած նրանց գիտելիքները և գիտական գործունեության արդյունքները ներդրնել մեր կառավարման համակարգում` մասնագիտական գործունեությունն ավելի պատշաճ մակարդակի վրա դնելու համար,¬ ասաց Նախարարը£ Ուսումնական պրակտիկան նախարարությունում անցկացնող ուսանողները հնարավորություն կունենան ավելի մոտիկից ծանոթանալ Նախարարության առօրյա գործունեությանը, կառավարման համակարգին£ - Ծանոթանալով մեր տարածաշրջանային իրականության մեջ անչափ կարևոր գերատեսչության աշխատանքներին, որն ապահովում է մեր երկրի անվտանգությունը` ուսանողները կարող են ավելի մեծ գիտելիքներ ձեռք բերել պաշտպանության ոլորտի վերաբերյալ, նաև հասու դարձնել հասարակությանը ՊՆ գործունեության մասին` քանի որ մենք որդեգրել ենք հասարակության հետ բաց աշխատանքի սկզբունքը, ¬ հավելում է Ս. Օհանյանը£ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքերով` համալսարանը մշտապես սերտ համագործակցել է Նախարարության հետ. բազմիցս կազմակերպվել են այցելություններ ՀՀ-ում և Արցախում տեղակայված զորամասեր, կազմակերպվել են սեմինարներ, քննարկումներ, իսկ պայմանագրի ստորագրումով համագործակցությունը դրվում է որակական նոր մակարդակի վրա£ - Մեր համալսարանի դասախոսական կազմը և ուսանողները միշտ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվել Պաշտպանության նախարարության հետ համագործակցությանը£ Սա շատ կարևոր է մեր բանակի հզորացման, մեր հասարակության, պետության, մեր անկախության ամրապնդման համար,¬ հավաստիացնում է ռեկտոր Ա. Սիմոնյանը£ Համագործակցող ԲՈՒՀ¬երի շարքում Ֆրանսիական համալսարանը ներգրավելու համար` Ֆրանսիական համալսարանի ռեկտորն իր գոհունակությունը և երախտագիտությունը հայտնեց Նախարար Սեյրան Օհանյանին` նշելով, որ համագործակցության շրջանակներում ՊՆ աշխատակիցները կարող են հանդիպել ԲՈՒՀ¬ի ուսանողների հետ և դասախոսություն անցկացնել£ - Ես ցանկանում եմ, որ մեր համալսարանն իր ուրույն տեղն ունենա հայկական բուհական համակարգում£ Այս համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար, քանի որ մեր ուսանողներն առաջին հերթին ՀՀ քաղաքացիներ են,¬ ասում է Ժոել լը Մորզելլեկը` հույս հայտնելով, որ համագործակցությունը երկարատև կլինի£ Հայ¬ռուսական սլավոնական համալսարանի ներկայացուցիչները ևս մեծ կարևորություն տվեցին համագործակցությանը` հավաստիացնելով, որ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում նախարարության հետ տարվող աշխատանքներին£ ՀՀ ԶԻՆՎԱԾ ուժերի կազմավորման 19¬րդ տարեդարձի առթիվ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նախաձեռնել է տոնական միջոցառումների շարք£ Հունվարի 17-26¬ը մի շարք հանդիպումներ են կազմակերպվել ՀՀ ՊՆ զորամասերում, ԲՈՒՀ¬երում և դպրոցներում` բարձրաստիճան սպաների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան ազատամարտի մասնակիցների, հասակակական, քաղաքական ու մշակութային գործիչների մասնակցությամբ£ Զինծառայողների հետ հանդիպումներ, տոնական համերգներ են կազմակերպվել Վանաձորում, Դիլիջանում, Արմավիրում, Նոյեմբերյանում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերում£ Հերթական հանդիպումն Արարատում և Արտաշատում տեղակայված զորամասերում էր` ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի, Հայ¬ռուսական Սլավոնական համալսարանի մի խումբ ուսանողների, ինչպես նաև դպրոցականների մասնակցությամբ£ - Պաշտպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության` ԲՈՒՀ¬երի հետ համատեղ կազմակերպված միջոցառումներից գրեթե բոլորին մասնակցություն ունեցել ենք£ Այցելել ենք «Մայր Հայաստան» հուշահամալիր, Եռաբլուր, մասնակցել ենք նաև «Բանակ ենք գնում» խորագրով միջոցառումներին£ Եղել ենք տարբեր զորամասերում և, կարելի է ասել, հասանք մեր նպատակին` զինվորներին փոխանցելով մեր երգերից բխող հայրենասիրական ոգին£ Միշտ մտածել եմ, որ այնպիսի ոգի և ուժ, ինչպիսին մեր զինվորներինն է, աշխարհում ոչ մի զինվոր չունի,¬ ասում է Հայ¬ռուսական Սլավոնական համալսարանի ուսումնադաստիարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մարգարյանը£ «Զորական» համույթի շնորհալի երիտասարդ երգիչների հզոր ձայնով հայրենասիրական ու ռազմական երգերի մեջ կուտակված ուժն ու ոգևորությունն էր փոխանցվում զինվորներին` ստեղծելով տոնական տրամադրություն£ Անսամբլի ղեկավար, մայոր Արամ Գալստյանի հավաստմամբ` իրենք մեծ սիրով և պատասխանատվությամբ են մասնակցում տոնական միջոցառուսներին£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ