«Գաֆեսճյան պարտեզներ» Պտույտ մը «մշակութային դղյակում»


Ալեքսանդր Թամանյանի հրաշալի նախագիծը, որի իրագործման արդյունքում Երևանի հյուսիսային ու կենտրոնական հատվածները կամրջվելու էին քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկով գահավիժող ջրվեժներով ու պարտեզներով, անկատար մնաց£ Հանիրավի մոռացության մատնված թամանյանական մտահղացումը երբ փորձեց յուրովի կյանքի կոչել մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, նորաոճ շինարարական ութնամյա աշխատանքները կասեցրեց 88¬ի ավերիչ երկրաշարժը£ Երևանցիների համար երազանքների կիսավերության, խափանման խորհրդանիշ դարձած «Կասկադը», փաստորեն, նոր կերպար ու կյանք ստացավ 2002¬ից£ Ամերիկահայ Ջերարդ Լ. Գաֆեսճյանի, Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ կառավարության համագործակ ցությամբ հիմնանորոգվելով` այն վերափոխվեց արվեստի կենտրոնի£ 2009¬ի նոյեմբերից ի վեր, Գաֆեսճյան քանդակների պարտեզի վերածված հանդիպակաց պուրակից ձգվելով դեպի բազմահարկ շինության մուտքը, առաջնորդում է ժամանակակից արվեստի սիրահարներին նորաստեղծ այս «մշակութային դղյակ» և լայն հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հիմնադիր բարերարի անձնական պատկառելի հավաքածուին£ «Դղյակի պահապանների» կողմից նրբանկատորեն հաշվի են առնված հանրության տարբեր խավերի սոցիալական կարգավիճակները£ Մուտքը Այցելուների կենտրոն, «Պատկերասրահ Մեկ», «Խանջյան սրահ» ու թանգարանի խանութ մշտապես անվճար է£ Ի դեպ, հայոց պատմության առանցքային էջերը պատկերող` «Հայոց այբուբենի ստեղծումը», «Վարդանանց ճակատամարտը» ու «Հայաստանի վերածնունդը» խանջյանական անավարտ մնացած եռապատկերի հարևանությամբ, նույն սրահի արևելյան պատին ցուցադրված է Գաֆեսճյանի հավաքածուի բացառիկ արժեքավոր բաղկացուցիչը` գեղարվեստական ապակեգործության ընտրանին£ «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում կարելի է ծանոթանալ ազգությամբ չեխ Ստանիսլավ Լիբենսկի ¬ Յարոսլավա Բրիխտովա զույգի` աշխարհում լավագույններից ճանաչված շուրջ 100 ապակե քանդակներին£ «Արծիվ» պարտեզի սրահում «Կոլեկցիոների ներաշխարհում» մշտական ցուցադրության էկլեկտիկ, տարատեսակ նմուշները (28 ոտնաչափ նավի մոդելը, 1906¬ին թողարկված, հազվագյուտ «N Ford Runabout»¬ը, «Վաբաշ» շոգեքարշի աշխատող մոդելը…) որոշակի պատկերացում են տալիս Գաֆեսճյան մարդու ծայրաբևեռ նախասիրությունների մասին£ Այլ կերպ է ներկայանում «պարտեզի» ըմբռնումը տեղաբնակ այցելուներին£ «Գաֆեսճյան պարտեզները», «գահավիժելով» Կասկադի բլուրն ի վար, երևակում են այլազան մշակութային հետաքրքրություններ, որոնք անհամեմատ հարազատ են օտարերկրացիներին£ Պատահական չէ, որ երևանցիներից շատերն են քամահրանքով ընդունում թե´ բացօթյա, թե´ թանգարանային որոշ ցուցանմուշների գեղարվեստական արժեքավորությունը£ Սրընթաց հագեցնելով անցկացվող միջոցառումների ժամանակացույցը` կենտրոնի աշխատակազմը (ծրագրերի կառավարիչ` Աստղիկ Մարաբյան) հաջողեցնում է հետաքրքրել թե´ մանուկներին, թե´ մեծահասակներին£ Համաշխարհային մշակույթի դասականից մինչ գերժամանակակից միտումները ձգվող ճանապարհը կենտրոնի այցելուն մտովի անցնում է` ցուցադրվող ֆիլմերին, կերպարվեստի շուրջ 5000 ցուցանմուշներին անմիջականորեն հաղորդակցվելով, բազմաբնույթ կրթական ծրագրերին մասնակցելով£ «Երաժշտության կասկադում» իրենց հոգեհարազատ կենդանի լիցքեր են ստանում ռոքի ու ջազի, դասականի ու արդիականի երկրպագուները£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ