Դասական չորեքշաբթիներ


Գաֆեսճյան բազմահարկ պարտեզների Հատուկ միջոցառումների սրահում անցյալ հուլիսից պարբերաբար անցկացվող «դասական չորեքշաբթիներից» մեկին մասնակցելով հանրաճանաչ երաժշտական գործիչ Արամ Թալալյանի հրավերով` ինձ համար արտասովոր, գողտրիկ միջավայրում ունկնդրում եմ դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանի և տաղանդավոր թավջութակահարի զուգանվագը£ Մի շարք երաժշտախմբերի ու փառատոների կազմակերպիչ Արամ Թալալյանի կատարողական վարպետությամբ քանի˜¬քանի կամերային ու զանգվածային համերգային ծրագրեր էին բարձրարվեստ բովանդակությամբ դաջվել հիշողությանս մեջ£ Հենրիկ և Գերոնտի Թալալյանների արժանի հետնորդի նախաձեռնությամբ կայացած «Ars Lunga» դուետն էլ քաջածանոթ էր «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնում առաջնաելույթից£ Հատկապես տպավորվել էր անվանակոչության մեկնաբանությունը£ «Ժամանակն անցողիկ է, արվեստը` հավերժ» հնամենի ասույթի վերջնամասի ընտրությամբ` Թալալյան¬Վարդանյան դուետն իր գեղագիտական հավատամքն էր հաստատում£ Գաֆեսճյան արվեստի կենտրոնին «հասակակից» այս դուետը ստեղծագործական եռանդի դրսևորման նոր արտահայտչաձև էր գտել կենտրոնի վերնահարկում տեղակայված Հատուկ միջոցառումների սրահում£ Եռաշար սեղանիկների շուրջ հարմար տեղավորված ունկնդիրները, վառելով իրենց հոգևոր կապի նշան մոմերը, հետևում էին համերգային ծրագրի հնչեցմանը£ Որևէ պարտադրանք չկար£ Եթե մեկնումեկին չէր հրապուրում կատարվող երաժշտակտավը, կարող էր առանց բարդույթավորվելու, աննկատ հեռանալ£ Մի պայմանով` բարեկրթորեն համբերելով մինչև վերջին ակորդների մարելը£ Ժամանակակից կոմպոզիտորների շատ գործերի առաջին կատարողը լինելով` Արամ Թալալյանն այդ երեկո էլ փորձել էր մեկտեղել Կոնստանդին Պետրոսյանի «Նոկտյուրնը» Գագիկ Հովունցի «Թախիծ»¬ի, Աննա Գարսոյանի «Պոեմը» Ավետ Տերտերյանի եռամաս «Սոնատի» հետ£ Հատկանշական է, որ իրենց գործերի հնչեցմամբ տպավորվում էին նաև կամերային սրահում սրտի թրթիռով դրանց հանդիսատեսային ընկալմանը հետևող հեղինակներից շատերը£ «Դժվարամարս» ժամանակակից երաժշտության մատուցման ակնհայտորեն խորացված փոխըմբռնմամբ` Թալայան¬Վարդան յան դուետը ջանում էր վարակել ունկնդիրներին ընտրված նմուշների ինչ¬ինչ արժանիքներով£ Նրանց զուգանվագի պրոֆեսիոնալ գնահատության ամենացայտուն դրսևորումներից մեկը բոլորովին վերջերս ի հայտ եկավ£ Կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը հատուկ «Ars Lunga»¬ի համար գրեց «Լեգենդ» պիեսը£ Երաժշտակրթությամբ «չզրահավորվածների» համար, այդուհանդերձ, թեական գեղարվեստականություն ի հայտ բերեցին որոշ գործեր£ Անուններ չեմ տալիս` զերծ մնալով հասարակ ունկնդիրների հավաքական կարծիքով ներկայացված հեղինակներից մի քանիսին տրտմեցնելուց£ Մանավանդ, հավատացած եմ, «դասական չորեքշաբթիների» մտերմացնող ներուժով` արդի ստեղծագործողներն իրենք կարող են ճշգրտել նորահնար գործերի ապրելու իրավունքը£ Կարևորը, գտնվել են պատշաճ նվիրյալներ, ովքեր ի զորու են հնարամտորեն ապրեցնելու դրանք` մասամբ հաղթահարելով համերգասրահների պակասի արգելապատնեշը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ