ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ


Ինչպես պարզվում է, կլիմայական փոփոխությունները կարող են շրջել պատմության անիվը: Այս հետևությանն են հանգել Ուլֆ Բյուտհենի գլխավորությամբ աշխատող գիտնականները, ովքեր ուսումնասիրելով մոտ 9 հազար ծառերի տարեկան օղակները, բացահայտել են, որ 250-550 թվականներին, յուրաքանչյուր 10 տարին մեկ, կլիման փոփոխվել է: Հռոմեական քաղաքակրթությունն անզոր է եղել դիմանալ եղանակային փոփոխություններին, ուստի բռնկվել է ժանտախտի համաճարակ, ինչն էլ դարձել է կայսրության կործանման հիմնական պատճառը: Գիտնականների այս բացահայտումն ապացուցվել է մինչև 17-րդ դարը կատարված հետազոտություններով, եղանակային տարուբերումների մասին եղած տվյալներով: