ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՂՔԱՏԱՆՈՒՄ Է


ԱՄՆ մի շարք վերլուծական կենտրոններ համակողմանի հետազոտություններից հետո հանգել են այն եզրակացության, որ Ադրբեջանի նավթային պաշարներն արդեն սպառման եզրին են, 2012-2019 թվականներին արդյունահանելով նախատեսված քանակության նավթ, երկիրը կկանգնի նավթային ճգնաժամի առաջ` կորցնելով թե´ տնտեսական զարգացման հեռանկարները, թե´ իր հեղինակությունը տարածաշրջանում: Ամերիկյան գիտնականները, որոնց մեջ կան նաև ադրբեջանցիներ, այն միտքն են հայտնել, որ արդյունահանումն իրականացվել է անխնա կերպով` հաշվի չնստելով մի շարք գործոնների հետ, որոնցից գլխավորը նավթային պաշարների հանդեպ «գիշատչական» վերաբերմունքն է, ինչի հետևանքով այսօր արդեն երկիրը կորցնում է իր հարստություն ները: Ըստ վերլուծաբանների, այսօր արդեն երկրից հեռացած 3 միլիոն ադրբեջանցիների շարքերը կստվարանան առաջիկա 6 տարիների ընթացքում, քանի որ մարտ-ապրիլ ամսից սկսված երկրում սպասվում է գործազրկության նոր ալիք: