Սերը չի հարցնում տարիք


Անցյալ տարեվերջին կայսրություն համարվող «Պլեյբոյ»¬ի հիմնադիր Հյու Հեֆները հայտարարեց, որ պատրաստվում է ամուսնանալ£ Էրոտիկ արդյունաբերության 84-ամյա մագնատի ընտրյալը 24-ամյա գեղեցկուհի Կրիստալ Հարիսն է£ - Երբ ես Կրիստալին մատանի նվիրեցի, նա հեկեկաց£ Այս Սուրբ Ծնունդն ամենաերջանիկն էր իմ ´կյանքում,¬ գրել է Հեֆները£ Ինչպես նշել է Reuters¬ը` Կրիստալ Հարիսը ճանաչվել էր «Պլեյբոյ»¬ի 2009¬ի դեկտեմբերի «ամսվա աղջիկ»£ Հյու Հեֆները ծնվել է 1926 թ., Չիկագոյում£ «Պլեյբոյ»¬ի առաջին համարը, շապիկին` Մերիլին Մոնրոյի նկարով, նա հրատարակել է 1953 թ. դեկտեմբերին£ Ամսագիրը հիմա տպագրվում է աշխարհի ավելի քան 40 երկրներում (այդ թվում և` Ռուսաստանում) ամսական 3 միլիոն տպաքանակով£ Հեֆները հայտնի է նաև իր 2 նախասիրություններով. մարդկանց ներկայանում է թանկարժեք խալաթով և պարբերաբար իր տանն ապրում է տասնյակ երիտասարդ աղջիկների հետ£