ՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆՑԻՆ ՀՍԿԱ Է ԾՆԵԼ


Յակուտիայի բնակիչ, 12-ամյա աղջկա ծննդյան ցավերը բռնել են դպրոցում, հենց դասի ժամանակ: Վախեցած ուսուցիչներրը, ովքեր չեն էլ պատկերացրել, որ աշակերտուհին ծննդաբերում է, դիմել են շտապ օգնությանը` կարծելով, թե աղջկա մոտ կույր աղիքի հետ կապված խնդիրներ կան: Ինքը` աղջիկն էլ չի իմացել, որ հղի է, մանավանդ որ նրա մոտ հղիության ոչ մի արտաքին նշան չի եղել: Հիվանդանոցում երկու օր մնալուց հետո աղջիկը լույս աշխարհ է բերել 7 կգ քաշով երեխա, որին պատրաստվում են գրանցել Գինեսի ռեկորդների գրքում: Ինչպես պարզվել է, երեխայի հայրը նույն դպրոցի յոթերորդ դասարանի 13-ամյա աշակերտ է…