ՊՈՒԳԱՉՈՎԱՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է


Ռուսական շոու-բիզնեսի գերաստղ Ալլա Պուգաչովան Վալենտին Յուդաշկինից գնել է հարսանեկան զգեստ: Ճիշտ է, պրիմադոննայի և դերասան-հումորիստ Մաքսիմ Գալկինի սիրային պատմության մասին լուրերը մոտ մեկ տասնամյակ շրջանառության մեջ են, սակայն, ինչպես պարզվում է, հիմա ամեն ինչ լրջանում է, և երգչուհին վճռական է տրամադրված: 61 տարեկան երգչուհին միշտ դժգոհել է, որ ինքը երբեք հարսանեկան զգեստ չի հագել, գլխին չի գցել քող: Եվ ահա հիմա որոշել է այդ ամենն ունենալ ու ապրել իսկական հարսանիքի հաճույքը: Իր ապագա երիտասարդ ամուսնուն առավել դուր գալու համար Պուգաչովան նիհարել է 50 կգ, ինչը բժիշկները համարում են բնության հրաշքը: