Երջանկահավասար 10 գումարելիներ


Բոլորս երջանիկ լինել ենք ուզում` հաճախ նույնիսկ չպատկերացնելով անգամ, թե ո՞րն է մեր որոնած երջանկությունը£ Ավելին, սովորաբար միշտ երանությամբ ենք հիշում անցյալը` մոռանալով, որ երբ այդ անցյալը ներկա էր` բնավ չենք զգացել այդ երանությունը£ Այսինքն` գուցե հիմա՞ էլ երջանիկ ենք, բայց տարիներ անց` այս պահը կորցնելուց հետո՞ ենք հասկանալու դա... Կամ, մի՞շտ է, որ մեր որոնածը փնտրում ենք ճիշտ տեղում£ Ի վերջո, գոյություն ունի՞, արդյոք, երջանկության ինչ¬որ բանաձև£ «Բիզնես¬Ստիլ»¬ն, օրինակ, առանձնացրել է երջանկության` գիտականորեն հիմնավորված և վիճակագրությամբ հաստատված 10 բաղադրիչները£ 1. Միայնակ` մարտադաշտում ռազմիկ չես Այն զգացողությունը, որ դու կարող ես օգտակար լինել ինչ¬որ մեկին, և ինչ¬որ մեկն էլ կարող է օգնել քեզ` շատ կարևոր է երջանիկ լինելու համար£ Տնտեսագետներ Սթիվեն Մայերը և Ալոիս Շտուտցերն ապացուցել են, որ կամավորականները ամենաերջանիկ մարդկանցից են£ Ներքին մղումով նրանք իրենց ունակություններն ու եռանդը ներդնում են նախընտրած բնագավառում և բավականություն ստանում կատարածի արդյունքներով£ Հարվարդցի սոցիոլոգ Ռոբերտ Պուտնամի հետազոտություններն էլ ցույց են տվել, որ Ամերիկայում ամենաերջանիկներն այն մարդիկ են, ովքեր ընդգրկված են բազմապիսի հասարակական կազմակերպություններում£ Այսինքն` քո հայացքների ու նախասիրությունների տեր մարդկանց շրջապատում քեզ երբեք միայնակ չես զգա£ Եվ եթե դրան հավելվի օգտակար լինելու զգացողությունը, ուրեմն իմացիր, որ առողջությունդ ևս շահում է£ 2. Սեր աշխատանքի, այլ ոչ` աշխատավարձի հանդեպ Այնքա˜ն ծամծմված` շատերի համար ընդունելի չէ «Երջանկությունը փողի մեջ չէ» արտահայտությունը£ Այդպիսի «իրատեսներին» գուցե գիտական եզրահանգումնե՞րը համոզիչ թվան£ Հոգեբան Մ. Կսիկսենտմիխալիյը գտնում է, որ երջանիկ լինելու համար բացառիկ կարևոր է սիրած աշխատանքով, քան թե բարձր վարձատրվող, սակայն տհաճ գործով զբաղվելը£ Ինչ խոսք, լիարժեքն այդ 2¬ի համատեղումը կլիներ£ Սակայն հետազոտության մասնակիցների մեծամասնությունը «սիրա՞ծ, թե՞ բարձր վարձատրվող աշխատանք» հարցին ի պատասխան նախընտրել են առաջինը` հոգեմոտ գործունեությունը£ Հոգեբանը համոզվել է, որ սիրելի աշխատանքն ընձեռում է այնպիսի զգացողություններ, որոնք ոչ մի գումարով չես գնի. հափշտակվածություն, որից մարդն իրեն ուժեղ է զգում, միշտ մտազգաստ է ու բավարարված` առանց ավելորդ ճիգ ու ջանք գործադրելու£ 3. Առողջությունը. Նորություն չէ, և ապացուցելու կարիք էլ չկա. ամենակարևորն առողջությունն է, առանց որի ոչինչ չի կարող մեզ ուրախացնել£ Սակայն գաղտնիք չէ նաև, որ այս կամ այն չափով առողջական խնդիրներ ամենքս ունենք£ Ուրեմն` ինչպե՞ս հաղթահարել այդ խնդիրները և երջանիկ զգալ` շրջանցելով տկարությունը£ Հոգեբանները պնդում են, որ այս հարցում ևս կարևոր է միջավայրի գործոնը£ Նույն առողջական խնդիրներն ունեցող մարդկանց շրջապատում անձն ավելի թեթև է վերաբերվում իր տկարությանը£ Դիցուք, վիրահատվել պատրաստվողը նույն բաժանմունքում ապաքինվող վիրահատվածներին տեսնելով, ավելի թեթև ապրումներ է ունենում, տուրք չի տալիս հոռետեսությանը£ Իսկ եթե տկարությունն ավելի թեթև է, և մարդն ունակ է առնչվել գործընկերների հետ, ապա վերջիններիս ուշադրությունն անհրաժեշտ է, բայց` չափավոր£ Տկարություն ունեցողին չի կարելի անտեսել, բայց անընդհատ նրա հիվանդությունից խոսելն էլ օգտակար չէ£ 4. Ընկերները. Որքա՞ն գումարի դիմաց պատրաստ կլինեք` տարվա ընթացքում չհանդիպել սիրելի բարեկամ-ընկերներին£ Մի´ շտապեք տարակուսել. այսպիսի վիճակագրություն էլ կա£ Միջին հաշվով 300.000 դոլարի դիմաց այս հարցման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել հրաժարվել ընկերների հետ հանդիպելուց£ Կլորիկ գումար է, չէ՞£ Եվ այն էլ` բարեկամազրկվելու դիմաց որևէ մեկին դա չի´ վճարվելու£ Ուրեմն, մարդկանց մեծամասնությունը գիտակցված, թե ակամա հասկանում է, որ ընկերությունը շատ կարևոր է` երջանիկ լինելու համար£ Մտերիմների հետ առնչվելը նպաստում է բավարարվածության հորմոն սերոտոնինի արտազատմանը£ 5. «Ոչ¬միջին» տարիքը Եթե երջանկությունը ներկայացվեր գծապատկերի տեսքով, ապա դրա կորագիծը U պատկերը կունենար` գտնում են գիտնականները£ Ընդ որում, ուղղահայաց զուգահեռները երջանկության սանդակն են£ Այլ խոսքով` մարդիկ երջանիկ են իրենց կյանքի ճանապարհի սկզբում և վերջում. երիտասարդ ու տարեց հասակում£ Հասունացման (կամ` դեպի միջին տարիք տանող) ժամանակա հատվածում երջանկության կոնագիծն անվերջ միտված է դեպի վար` «0»¬ի հասնելով 40-50 տարեկանում£ Համանման պատկերն է ունենում նաև հոգեկան ընկճվածության կորագիծը. վատ տրամադրությունների խտացման գագաթնակետը նույն տարիքում է լինում£ Բայց սարսափելի ոչինչ չկա£ Ինչպես հայտնի է` ցանկացած կոնագիծ, «0» նիշին հասնելուց հետո վերստին սկսում է մեկեն դեպի վեր ձգվել£ Հենց դա էլ միջին տարիքի տխրահռչակ ճգնաժամի հաղթահարումն է£ (Շարունակելի)