Հմայիչ պատկերներ` սեփական հայելում


Հայրենի քաղգործիչների նյարդերն ակնհայտորեն նորից տեղի են տալիս£ Նոր գերլարված իրավիճակն այս դեպքում աներկբայորեն պայմանավորված է խորհրդարանական ընտրությունների թելադրած մի շարք ոչ սովորական նախապայմաններով£ Եվ սա հենց այն պատեհ ժամանակն է, երբ քաղաքական ուժերը սեփական հնարավորություններն ավելի լավ են կարողանում պատկերացնել, և դատելով նրանց ավելի ու ավելի սրվող ավանդական ջղաձգումներից, բոլորը դժգոհ են ոչ միայն իրարից, այլև, որ ավելի հետաքրքիր է, սկսել են թերահավատորեն վերաբերվել մինչև վերջերս խիստ տեսանելի թվացող վարդագույն հեռանկարներին£ Նման իրավիճակն, անկասկած, փոփոխության ենթակա չէ, քանի որ այլևս ցանկացած պահի համակարգիչը միացնելով` ամենայն ճշգրտությամբ կարելի է տեղեկանալ, թե քանի ժամ է մնացել խորհրդարանական ընտրություններին£ Իսկ ընտրություններում և նախընտրական կոչված փուլում սեփական նախաձեռնությամբ իրենց ինչ¬որ գործառույթներ «շնորհած» ինքնակոչ կազմակերպությունների թիվը վերջին շրջանում նկատելիորեն ավելացել է£ Ու, ինչպես դժվար չէր կանխատեսել, վերջիններիս հոբբին (տվյալ դեպքում ավելի հարմար որակում դժվար է գտնել) սոցիոլոգիական հարցումներն են£ Թերթում ես օրվա մամուլը, ու իրար հաջորդող սոցհարցումների տվյալների անհեթեթ ու զավեշտալի տոկոսները զարմանք են առաջացնում` «պատվիրված» լինելու ակնհայտությամբ: Ինչ խոսք, բոլորն էլ լավ գիտեն, որ դրանց անմիջական և ամենաուղղակի պատվիրատուները հենց ցածր վարկանիշ ունեցող քաղգործիչներն են, ում համար կեղծիքի սահմանը մինչև անսահմանություն է «ձգվում»£ Այնպիսի անուններ են փայլատակում առաջին հորիզոնականներում, որ հաճախ թվում է, թե առնվազն երեք տարի մենք քնից չենք արթնացել, ու այդ ընթացքում երկրում ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել£ Եվ այս ամենն արդեն ոչ այնքան զարմանալի է, որքան ծիծաղելի£ Ընթերցողներն էլ չեն առարկի, որ ամեն օր մեզ հրամցվող ցուցակների հետևում իրենք էլ են ինչ¬որ քաղգործիչների ականջներ տեսել, բայց մինչև վերջերս վարպետորեն խուսանավող պատվիրատուներն արդեն սկսել են իրենց ողջ կերպարով ու, բնականաբար, նաև ինքնամեծար «հասակով» ներկայանալ£ Ահավասիկ, Վազգեն Մանուկյանը նախորդ շաբաթ մի սրտակեղեք հայտարարություն տարածեց, որտեղ անկեղծորեն դժգոհում էր, թե երկար ժամանակ նման մի ցուցակ գլխավորելուց հետո իր «դիրքերն» սկսել են թուլանալ£ Թվում է, թե մենք նորից ուղիղ տասը տարի քնից չենք արթնացել, և հիմա ոչ թե 2006, այլ 1996 թվականն է£ Եվ, իրոք, իսկ ո՞վ է նվաճել «առաջատարի» դափնին` Լևոն Տեր¬Պետրոսյանը£ Ոչ ավել և ոչ պակաս… Սա դեռ ոչինչ: Հնչում են անուններ, որոնք լսելիս ժողովրդաիշխանությունը որպես ամենաէժանագին կատեգորիա է պատկերվում: Բայց ո¯ւր էր, թե այս մարդիկ միայն ժամանակի զգացողությունը կորցրած լինեին£ Ամեն ինչ այնպես է շրջվել, որ նույն «հաջողությամբ» վաղն էլ հնարավոր է հարևան դպրոցի պահակը նախագահացուների առաջատար դառնա£ Տեխնիկայի խնդիր է, չէ՞£ Նկատենք նաև` խնդիրը բոլորովին էլ խորհրդարանական ընտրություն ներին չի վերաբերում£ Այստեղ հայրենի քաղգործիչների համար բնավ նշանակություն չունի այն պարզագույն ժամանակագրական փաստը, որ խորհրդարանականից միայն մեկ տարի հետո է երկիրս նախագահ ընտրելու£